Հուլիսի 19-ին`ժամը 19:34-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վահրամ Փափազյան փողոցի թիվ 22 շենքի բնակարաններից մեկի լոգարանի դռան փականը խափանվել է, ներսում գտնվող քաղաքացին չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայտնի շախմատիստ Լևոն Արոնյանի կինը` Արիանա Կաոիլին, ինստագրամի իր էջում հրապարակել է ամուսնու լուսանկարը, որտեղ վերջինս արևային ակնոցով է, մատին` մատանի:
Լուրը սրսուռ վերնագիր ուներ` «Կոռուպցիոն բացահայտում Վարդենիսի բուհում»: Մի՛ շտապեք չարախնդալ, որ Վարդենիսում էլ բուհ կա: Որովհետև լուրի բովանդակությունն ավելի ահասարսուռ է:
Հայտնի բլոգեր Nas Daily-ն հերթական մեկ րոպեանոց տեսանյութն է հրապարակել Հայաստանից. այս անգամ տեսանյութի կենտրոնում հայտնի 65-ամյա հայ անվաչմշկորդ Լևոնն է:
Կառավարությունը հավանություն տվեց 2014թ. հունվարի 30-ին Չեխիայի հետ ստորագրված հանցավորության դեմ պայքարում համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը վավերացնելու մասին հարցին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու դուստրերի հետ այցելեց «Զանգակ» գրատների ցանցի նորաբաց «Աբովյան» մասնաճյուղ:
Գործադիրը հաստատեց ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագիրը, որի հիմնական նպատակը ագրոպարենային ոլորտի տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ ֆինանսական վարձակալության մեխանիզմների կիրառմամբ սարքավորումների մատակարարումն է:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր. մեղադրանք է առաջադրվել 6 անձի:
Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է ՀՀ նախագահին առաջարկել է Նորա Արայիկի Կարապետյանի թեկնածությունը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:
Կառավարության որոշմամբ նավամոդելի Եվրոպայի և աշխարհի առաջնությունների կրկնակի չեմպիոն Բաբկեն Շահազիզյանին և բազկամարտի 2017 թվականի երիտասարդների Եվրոպայի ու աշխարհի առաջնությունների չեմպիոն Դավիթ Մադոյանին մինչև 2021 թվականի ամառային զորակոչը տարկետում տվեց:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում հայտնաբերված չարաշահման դեպքերի հետքերով ստուգումներ են իրականացվում նաև այլ խոշոր բուժհաստատություններում:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու դրամահավաք դրամարկղից հափշտակություն կատարած անձանց ինքնությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալվել են «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրենը և պահեստապետը։
Երևան քաղաքի դատախազության կողմից ներկայացված՝ պետական շահերի պաշտպանության հայցի բավարարման արդյունքում հնարավորություն է ստեղծվել վերականգնել կազմակերպության կողմից դեռևս 1996թ. պետությանը պատճառված ավելի քան 20 մլն դրամի վնասի վերականգնումը:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն իր անհանգստությունն ու մտահոգությունն է հայտնում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հրաժարականի պահանջի պատրվակով հանդես եկող «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամների գործողությունների, անվայել պահվածքի կապակցությամբ։
Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել հուլիսի 17-ին Երևանում տեղի ունեցած գողության փաստով։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը նախատեսում է 1 տարուց ներդնել միջմարզային միասնական երթուղային ցանց:
Ռուսական միավորման ԲՄՊ-2 հետեւակի մարտական մեքենայի անձնակազմի զինծառայողները դարձան «լավագույնները» ՌԴ-ի Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի եւ Հայաստանի պաշտպանության նախարարության մոտոհրաձիգների թվում «Ալագյազ» բարձրլեռնային զորվարաժարանում անցկացված դաշտային վարժվածության մրցույթի արդյունքներով:
Հանրային հեռուստատեսության մասով քրեական գործը դեռևս նոր է ուղարկվել նախաքննության, և մեղադրանքներ առայժմ չեն առաջադրվել։ Այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
«Անձամբ ինձ հետ նման խոսակցություն չի եղել։ Կարծում եմ՝ դա վարչապետն ինքը կմեկնաբանի»,- այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ իրավապահներից այդքան էլ գոհ չէ, թերացումներ կան, և, եթե այսպես շարունակվի, հնարավոր են փոփոխություններ։
ՀՀ մշակույթի նախարարությունը դիմել է Երևանի քաղաքապետարան, որպեսզի բացատրություն ստանա Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանին հարակից տարածքում Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի կանգնեցման վերաբերյալ:
Հուլիսի 18-ին «Բնապահպանի տուն» հասարակական կազմակերպության մի խումբ անդամներ, ապօրինի անտառահատումների դեմ պայքարի շրջանակում, ակցիա են իրականացրել Դիլիջանի համայնքի Հաղարծին բնակավայրում, որի ընթացքում վեճ, ապա և ծեծկռտուք է սկսվել նրանց ու բնակիչների միջև:
Բելառուսական անձնագրով Ադրբեջան այցելած բլոգեր Վլադ Մագան, ով հայկական արմատներ ունի, ժամանել է Հայաստան:
«Մեր երկրում մանկական մահացությունը՝ թե՛ մինչև 1 տարեկան, թե՛ մինչև 5 տարեկան, աստիճանաբար իջնում է և շարունակում է իջնել։ Մենք 2017 թ. ունեցել ենք 308 մահվան դեպք՝ մինչև 1 տարեկան, և 350 մահվան դեպք՝ մինչև 5 տարեկան։ Կիսամյակային տվյալները խոսում են, որ այդ ցուցանիշը գնալով բարելավվում է»:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իրէջում գրում է. «ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Ն. Փաշինյանը հանդես է եկել բավականին ուշագրավ ու կարևոր հայտարարությամբ:
Տորֆավան գյուղի տարածքում՝ տորֆի դաշտերում, սահմանվել է հերթապահություն:
Վերջին օրերին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվում են բողոքներ «Սանիթեք» ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից աղբահանությունը սահմանված ժամանակացույցի խախտումներով իրականացնելու վերաբերյալ։
«Կամխուտ» բարձրլեռնային զորավարժարանում սկսվել է ռուսական ռազմակայանում պայմանագրով զինվորական ծառայություն անցնող զինծառայողների ինտենսիվ պատրաստությունը՝ լեռնային-անտառապատ տեղանքում «գոյետեւման» մեթոդիկայով: