
Երեկ նոր ընկեր ձեռք բերեցի․ Ռոնալդուն հայ տղայի հետ տեսանյութ է հրապարակել

Աշխարհահռչակ ֆուտբոլիստ, պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն իր իստագրամյան էջում հրապարակել է տեսանյութ հայազգի փոքրիկ Ռուբենի հետ, որը երեկ ուղեկցում էր նրան մարզադաշտ։
«Երեկ ես ձեռք բերեցի նոր ընկեր։ Շնորհակալ եմ ամեն օրվա սիրո և աջակցության համար։ Հուսով եմ` բոլորը հնարավորություն կունենան հասնել իրենց երազանքներին», – տեսանյութին կից գրել է ֆուտբոլիստը։
Ավելի վաղ համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ Ռոնալդուի կողքին կանգնած Ռուբենը չի կարողանում զսպել ուրախության արցունքները։
Ի դեպ, Ռուբենը լսողության և խոսքի խանգարումներ ունի։ Նա զբաղվում է ներառական ֆուտբոլով` «Ադապտիվ ֆուտբոլ» ակումբի անդամ է։ Ռոնալդուին տեսնելը եղել է նրա մեծագույն երազանքը։
Ռոնալդուի ռիլը 50 րոպեում հավաքել է 13 մլն դիտում։
Տեսանյութը՝ 168.am-ի տելեգրամյան ալիքում։