Բաժիններ՝

Այս մարդը երբեք չի մահանա. Հայաստանից Nas Daily-ի հերթական տեսանյութը նվիրված է հայտնի հայ անվաչմշկորդին

Հայտնի բլոգեր Nas Daily-ն հերթական մեկ րոպեանոց տեսանյութն է հրապարակել Հայաստանից. այս անգամ տեսանյութի կենտրոնում հայտնի 65-ամյա հայ անվաչմշկորդ Լևոնն է:

«Այս մարդը երբեք չի մահանա» խորագիրը կրող տեսանյութում բլոգերը պատմում է, որ Լևոնը թոշակառու է, ապրում է փոքրիկ բնակարանում, սակայն նրա վարած կենսակերպը խոսում է այն մասին, որ նա անվախ է, կյանքով լեցուն, թվում է՝ նա տարիք չունի և երբեք չի մահանա:

«Այս մարդը, չնայած իր տարիքին, Հայաստանի ամենահայտնի անվաչմշկորդն է, նրա սահահրապարակը մայրուղիներն են: Նա ամեն օր անվաչմուշկներով է՝ առանց սաղավարտի, առանց մեքենաներից, պատահարներից, ոստիկանությունից վախենալու»,- նշում է բլոգերը՝ կոչ անելով իր հետևորդներին, այնուամենայնիվ, չկրկնել Լևոնի արածը:

Nas Daily-ն ընդգծում է, որ մարդիկ սիրում են Լևոնին իր կերպարի համար: «Այսպես է Լևոնն ապրում իր ամեն օրը, և դա այնքան շատ է տարբերվում այն կյանքից, որը վարում ենք ես ու շատ այլ մարդիկ»,- նշում է բլոգերը:

Ավելի վաղ հրապարակած տեսանյութերում Nas Daily-ն աշխարհին պատմել էր հայկական ցայտաղբյուրների ու շախմատի մասին:

Բլոգերն ունի 7 մլն-ից ավելի հետևորդ: Նա 7-10 օր անցկացնելու է Հայաստանում և նկարահանելու է տեսանյութեր: Բլոգերի այցը Հայաստան իրականացվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և Զբոսաշրջության պետական կոմիտեի նախաձեռնությամբ:

THIS GUY WILL NEVER DIE!

This guy has no age and he will never die!! This is how Levon is living every day of his life and it's so different from the way I and many people live thier life. And I LOVE THAT!!Come see more stories like Levon on Nas Daily Global – a 312,000 member group we started for this exact purpose.Lots of behind the scenes on Instagram @nasdaily as well! Thank you NCS for the sweet music on this video!

Gepostet von Nas Daily am Donnerstag, 19. Juli 2018

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս