Հուլիսի 18-ին, ժամը 08:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Չիվա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնում է, որ հուլիսի 17-ին Վրաստանի սահմանապահ ծառայության ոչ բավարար աշխատանքի պատճառով 2 ժամ 10 րոպեով ուշացվել են Ընկերության Երևան-Բաթումի և Բաթումի-Երևան գնացքները:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը երեկ հայտարարել էր, որ եթե Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն առաջադրվի ՀՖՖ նախագահի պաշտոնին, ապա ինքը չի առաջադրի իր թեկնածությունը:
Հուլիսի 18-ին, ժամը 09:27-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում՝ «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը ռազմավարական նշանակություն ունի մեր հանրապետության համար։ Մենք ուզում ենք նոր թափ հաղորդել ծրագրին։ Ոչ ոք հետ չի կանգնելու այս ծրագրից»:
Հուլիսի 17-ին ժամը 17:10-ի սահմաններում ՀՀ Արտաշատ քաղաքի բնակիչ 1995թ. ծնված Բ. Ս-ն, վարելով «Նիսսան Տիանա» ավտոմեքենան, Մարտակերտ-Կարմիրավան ավտոճանապարհի 1-ին կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել աջ մասում առկա հողաթմբին, ինչի հետևանքով ուղևորներ՝ 1993թ. ծնված Ռ. Ս-ն, 2004թ. ծնված Ա. Փ-ն և 1996թ. ծնված Ն. Ս-ն ստացած վնասվածքներով տեղափոխվել են Մարտակերտի շրջբուժմիավորում:
«Սասնա ծռեր» խմբի գործով Պավլիկ Մանուկյանն այսօր՝ հուլիսի 18-ին, «Սասնա ծռերի» գործով աղմկահարույց բացահայտում արեց։ news.am-ի փոխանցմամբ՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում նա հայտարարել է, որ պատահական կրակոցը ոչ թե Արմեն Բիլյանն է արձակել, ում մեղադրում են ոստիկանի սպանության մեջ, այլ Էդվարդ Գրիգորյանը, իսկ Մխիթար Ավետիսյանը բացել է բանկոմատը:
«Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» ծրագիրը նպատակը ներդրում ունենալն է ինտեգրման ազգային քաղաքականության մեջ, որն ուղղված է Հայաստանում սիրիահայերի արժանապատիվ կյանքի ապահովմանը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը ծանոթացավ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 2 Աշտարակ-Թալին հատվածի աշխատանքներին:
«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպեր-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 17-ին՝ ժամը 19.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, գծային բաժին բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Արտակ Ա.-ն։
Թմրամիջոցները Հայաստան են տեղափոխվել ԻԻՀ-ից՝ իրացնելու նպատակով:
Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն այսօր հանդիպել է 102-րդ ռազմաբազայի անձնակազմի գծով հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Պոլյուխովիչին` քննարկելու նախօրեին Շիրակի մարզի Փանիկ համայնքում տեղի ունեցած միջադեպի հետ կապված հարցեր:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ոսկու աշխարհ» տոնավաճառի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը ԴԱՀԿ-ի հետ կռիվ է տալիս:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով 67-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Երևանում 8-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար՝ ՀՀ քրեական քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։
Հուլիսի 18-ին, ժամը 10:26-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Ակունք գյուղի 26-րդ փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստան այցելած հայտնի բլոգեր Nas Daily-ն, ով նախօրեին ողջ աշխարհին պատմել էր հայկական ցայտաղբյուրների մասին, այս անգամ հրապարկել է «Ինչպես է Հայաստանը կրթում երեխաներին» խորագրով մեկ րոպեանոց տեսանյութ, որի առանցքում շախմատն է:
Հայաստանում որոշակի մասնագիտություններ ունեցող 18 զորակոչիկ պարտադիր զինվորական ծառայությունը կանցկացնի գիտահետազոտական աշխատանքներ կատարելով: Սա թույլ կտա տղաների ներուժը լավագույնս կիրառել բանակում:
Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայողները հուլիսի 17-ին զորավարժություն են անցկացրել Արթիկի տարածաշրջանի Փանիկ գյուղի վարչական տարածքի մոտակայքում։
Հուլիսի 17-ին՝ ժամը 21.30-ի սահմաններում, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան, Գյումրի-Ամասիա ճանապարհի 15-րդ կմ-ին կորցնելով կառավարումը, դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ գլորվել ձորը. 30-ամյա ուղեւոր Հենրիկ Պողոսյանը մահացել է, իսկ վարորդին տեղում ցուցաբերվել է բուժօգնություն:
Հուլիսի 17-ին՝ ժամը 15.15-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Գարեգին Նժդեհի փողոցում վրաերթի է ենթարկել 21-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնում տվյալներ են ստացվել այն մասին, որ մարզի Ղուրսալի համայնքի ղեկավար Մ. Մ.-ն առերևույթ թույլ է տվել չարաշահումներ և այլ օրինախախտումներ, որոնց հետևանքով համայնքին պատճառվել է խոշոր չափերի վնաս: Մասնավորապես՝ չնայած 2016թ. ընթացքում ավագանու նիստեր չեն կայացվել, սակայն կազմվել են իբրև կայացած նիստերի որոշումներ և արձանագրություններ, որոնցում ավագանու անդամների փոխարեն ստորագրել են այլ անձինք:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայ Առաքելական եկեղեցու, մասնավորաբար Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվան շուրջ ծավալվող իրադարձությունները ուշագրավ զարգացումներ են ստանում:
Հուլիսի 17-ին շրջանների զգալի մասում, 18-20-ը հյուսիսային առանձին շրջաններում, 21-ին առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 18-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Հուլիսի 17-ին` ժամը 20:33-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ ս/թ հունիսի 8-ին կորած Հ. Հ.-ի որոնողական աշխատանքները օժանդակելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուլիսի 17-ին` ժամը 20:38-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Քրիստափորի փողոցում այրվում է տուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուլիսի 17-ին` ժամը 21:50-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ջրաձոր գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Հուլիսի 18-ին` ժամը 02:50-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 73-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 18-ին ժամը 10.00-17.00 կդադարեցվի Սյունիքի մարզի` Կապան քաղաքի՝ Արամ Մանուկյան փողոցի 1-5 համարների եւ նրբանցքի, Արամ Մանուկյան փողոցի, Գրիգոր Արզումանյան փողոցի 1-ին նրբանցքի ջրամատակարարումը։
Ճանապարհային ոստիկանների հուլիսի 9-ից 16-ն իրականացրած ուժեղացված ծառայության արդյուքները: