Բաժիններ՝

«Դրանք, մասնագետների կարծիքով, այն դեպքերն են, որ ոչ մի կերպ հնարավոր չի փրկել». Արսեն Թորոսյանը՝ մանկահասակ երեխաների մահվան դեպքերի մասին

«Մեր երկրում մանկական մահացությունը՝ թե՛ մինչև 1 տարեկան, թե՛ մինչև 5 տարեկան, աստիճանաբար իջնում է և շարունակում է իջնել։ Մենք 2017 թ. ունեցել ենք 308 մահվան դեպք՝ մինչև 1 տարեկան, և 350 մահվան դեպք՝ մինչև 5 տարեկան։ Կիսամյակային տվյալները խոսում են, որ այդ ցուցանիշը գնալով բարելավվում է»,- այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում գրանցված մանկահասակ երեխաների մահվան դեպքերին։

Ըստ նրա՝ մանկական և մայրական մահացությունն ընդհանրապես երկրի առողջապահական համակարգի կարևոր ցուցիչներից է, և յուրաքանչյուր դեպք ուսումնասիրվում է։ Ա. Թորոսյանը նշեց, որ ցավալի է, բայց եթե մահացության դեպքերը բաժանենք տարվա օրերի վրա, ստացվում է, որ գրեթե ամեն օր մի երեխա մահանում է. «Դրանք, մասնագետների կարծիքով, այն դեպքերն են, որ ոչ մի կերպ հնարավոր չի փրկել, չնայած մենք աստիճանաբար լավացում ենք արձանագրում»։

 Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս