Բաժիններ՝

Հայաստանն ու Չեխիան կխորացնեն համագործակցությունը հանցավորության դեմ պայքարում

Կառավարությունը հավանություն տվեց 2014թ. հունվարի 30-ին Չեխիայի հետ ստորագրված հանցավորության դեմ պայքարում համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը վավերացնելու մասին հարցին:

Ըստ հիմնավորման, համաձայնագրի նպատակն է խորացնել և ամրապնդել ոստիկանական համագործակցությունը հանցագործությունների կանխարգելման, բացահայտման և հանցագործություն կատարած անձանց պարզելու ուղղությամբ, մասնավորապես` ինչպես ռազմավարական և գործառնական տեղեկատվության փոխանակման, այնպես էլ բոլոր համապատասխան մակարդակների իրավասու մարմինների միջև անմիջական շփումների միջոցով:

Համաձայնագիրը չի ներառում իրավական աջակցություն այն քրեական գործերով, որոնք կարգավորվում են հատուկ համաձայնագրով, որով Կողմերի Պետությունները պարտավորություններ ունեն:

Ըստ ՀՀ արտաքին գործերի նախարարության, չեխական կողմի հետ անցկացվող հանդիպումների ընթացքում, չեխական կողմը հայցել է Հայաստանի Հանրապետության կողմից համապատասխան քայլեր ձեռնարկել՝ Համաձայնագրի վավերացման գործընթացը ավարտելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031