ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով ամբողջությամբ վերականգնվել է «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի իրավասու անձանց կողմից պատճառված վնասը։
Հուլիսի 20-ին Շուշիի շրջանի Հին շեն գյուղի բնակիչ ծնված 1957թ Կ. Ա-ն դիմել է ոստիկանության Շուշիի շրջանային բաժին այն մասին, որ անհայտ անձը սույն թվականի մարտ և հունիս ամիսներին իրեն պատկանող բանկային պլաստիկ քարտից կանխիկացրել է ընդհանուր 230.000 դրամ գումար:
Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել է հանրապետության հարավ-արեվմտյան սահմանագոտի, հետեվել մարտական հերթապահությանը, զրուցել զինծառայողների հետ:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով որոշում է կայացվել՝ սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության պետ Ալբերտ Ղարաքեշիշյանին ձերբակալելու մասին:
Հուլիսի 21-ին, ժամը 13:26-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գորկու փողոցի թիվ 70 հասցեում գտնվող «Վանատուր» ռեստորանային համալիրի տանիքում:
Հուլիսի 21-ին, 24-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, 22-23-ը՝ գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հուլիսի 25-ից օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա:
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի գրասենյակի» պատվերով 2016-17 թթ. ընթացքում «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության» ծրագրի իրականացման շրջանակներում թույլ են տրվել չարաշահումներ:
Հայ-ադրբեջանական սահմանի թե Տավուշի, թե Նախիջևանի հատվածում իրավիճակը հանգիստ է:
Լրագրող Տիրայր Մուրադյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է, որ մոտ 1 ամիս առաջ, տեսնելով մամուլում փոխավարչապետ Ավինյանի խորհրդական Գեորգի Մուրադյանի վերաբերյալ հրապարակումը (թմրանյութի մաքսանենգություն), որոշել է հետաքննել և հնարավորինս պարզել, թե ինչն ինչպես է եղել:
Էջմիածնի քաղաքապետարանը հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 20-ը մանկապարտեզներում ստիպված է արձակուրդ հայտարարել:
Շենգավիթ վարչական շրջանի դատախազությունից 2018 թվականի փետրվարի 15-ին ՀՀ ՔԿ ԵՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին է ուղարկվել քաղաքացու կողմից Շենգավիթ վարչական շրջանի դատախազին հասցեագրված դիմումը՝ Երևան քաղաքի թիվ 46 դպրոցի նախկին տնօրեն Ա. Հ.-ի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անօրինականություններ և յուրացումներ կատարելու վերաբերյալ:
Հուլիսի լույս 20-ի գիշերը՝ ժամը 2-ն անց 30-ի սահմաններում, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Երևանի Արշակունյաց պողոտայում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել, այսպես կոչված՝ Քոնչո մականվամբ Նորայր Փիլոյանին։ Կասկածանքը՝ թմրանյութ պահել և օգտագործել։
Ոստիկանության Մուշի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Գյումրի քաղաքի բնակչուհի Գայանե Հակոբյանը:
Հուլիսի 21-ին՝ ժամը 7-ի սահմաններում Երևան-Իջևան ճանապարհին «Վազ 21099» մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել հացատան քարե պարսպին, ինչի հետևանքով ուղևորներ 1977 թվականին ծնված Գագիկ Բաբայանը և 1985 թվականին ծնված Վրեժ Հարությունյանը տեղում մահացել են, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն:
Հուլիսի 20-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Ռուբեն Հ.-ն վարելով «Օպել Վեկտրա» մեքենան, Իջևան-Երևան ճանապարհի 85-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1956 թվականին ծնված Սամվել Իսակովին
Հուլիսի 20-ին ժամը 17:30-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի 1973թ. ծնված Զ. Ա-ն ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն է դիմել այն մասին, որ հուլիսի 19-ին ժամը 20:00-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի «Շառլ Ազնավուրի» անվան մշակույթի կենտրոնի բակում, հանրահավաքի ժամանակ իրեն հայհոյել և ձախ ուսին մեկ անգամ հարվածել է Ասկերանի շրջանի Նորագյուղ գյուղի բնակիչ 1991թ. ծնված Ա. Մ-ն:
Օրերս Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը կայացրել է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Նատի թաղամասում «Արմօյլ» ՓԲԸ կողմից նավթավերամշակման գործարանի շինարարությունը կասեցնելու մասին որոշում
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Հուլիսի 20-ին՝ ժամը 19.30-ին «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «աջ սրունքի արմնկային հոդի շրջանի, աջ թիակային շրջանի քերծվածքներ, գլխուղեղի ցնցում հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել երիտասարդ:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Տեղեկություններ կան, որ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբոր ընտանիքը հայտնի դեպքերից հետո հեռացել է Հայաստանից: Ժամանակավո՞ր, թե՞ մշտական՝ մեր աղբյուրը չհայտնեց:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երկու օր առաջ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվեցին Ճանապարհային ոստիկանության մի շարք պաշտոնյաներ: Մասնավորապես պաշտոնանկ եղան Կոտայքի, Արմավիրի, Իջեւանի ու Գորիսի հաշվառման քննական խմբի պետերը։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մենք տեղեկացել էինք, որ ԱԺ նախկին պատգամավոր, «Երդվյալ ազատամարտիկների միության» նախագահ Ռուբեն Գեւորգյանը վագրեր է պահում։ Ավելին՝ նաեւ բուծում է եւ գեներալ Մանվելի վագրն էլ ինքն է տվել։
Հուլիսի 21-ին, ժամը 07։00-ին մարվել է հրդեհի 1 օջախ, այրվել է 2 հա խոտածածկույթ։
«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վարչապետի հրամանով բարձրաստիճան նախկին բոլոր ոստիկաններից հավաքել են նրանց մեքենաների ոստիկանական «գոլդ» պետհամարանիշները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական ավիացիայի վարչությունից մեզ պատմեցին, որ նորանշանակ նախագահ, 30-ամյա Տաթևիկ Ռևազյանը հայերեն գրել-կարդալ չգիտի, մարդ է պահում, որ տեքստերն իր համար կարդա․ այդպես է աշխատում:
ՀՀ առողջապահգության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես էլ եմ անդադար ապշում…»:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանի Իսահակյան փողոցում գործող հագուստի խանութից գողության փորձ կատարած անձի ինքնությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 23-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն Մի շարք տարածքներ:
Հուլիսի 20-ին՝ ժամը 14:32-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուշավան թաղամասում այրվում են խոտածածկ տարածք և տնակներ: