
Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում. ԱՄՆ դեսպանատուն

Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում: Հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։
«Մենք շարունակաբար հետևում ենք, որ վիզա ունեցող անձինք թույլ չտան ԱՄՆ օրենքների ու ներգաղթային նորմերի խախտումներ, իսկ խախտման դեպքում նրանց սպասում է վիզայի չեղարկում և արտաքսում»,- նշված է հաղորդագրության մեջ: