
Ֆուտբոլի ֆեդերացիան զբաղված է ֆուտբոլի հերն անիծելով. Բաբկեն Պիպոյան

Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հայաստան 0-0 Պորտուգալիա 1996
Հայաստան 1-1 Պորտուգալիա 2007
Հայաստան 2-3 Պորտուգալիա 2015
Հայաստան 0-5 Պորտուգալիա 2025
Ահա և դինամիկան: Ֆուտբոլի ֆեդերացիան ֆուտբոլի հերը անիծելու գործին է լծված: Ինչքան էլ ուզում է Մելիքյան Եղիշեն լավ մարզիչ լինի, եթե ամիսներ առաջ հրաժարական էր պահանջում, չի կարող այդ նույն թիմի հետ արդյունք ապահովել ու նրանցից առաջարկն ընդունելը, մեղմ ասած, զարմանալի էր: Թիմի հոգեբանությունը կարող է փոխվել, երբ պարտվողականությունը օրինաչափություն դարձնող թիմը հեռանա: Հակառակ պարագայում նա վարակելու է ողջ համակարգը և անգամ այն տղերքը, որոնք հաշտ չեն պարտությունների շարքի հետ, հարմարվելու են ստեղծված իրավիճակին»: