Բաժիններ՝

Գյուղնախարարը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է հնարավոր օժանդակության ուղղությունները

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում Վասիլիս Մարագոսը ներկայացրել է ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում տրամադրվող հնարավոր օժանդակության եւ աջակցության ուղղությունները, ԵՄ խորհրդատվական աջակցության հնարավորությունները։

Կողմերը մեկ անգամ ևս վերահաստատել են սույն թվականի հունիսի 11-ի և հուլիսի 17-ի հանդիպումների ժամանակ հնչեցված մոտեցումները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031