Իրավական պարզաբանում` Փանիկում տեղի ունեցած ռուսական ռազմաբազայի զինվորների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իրէջում գրում է. «ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Ն. Փաշինյանը հանդես է եկել բավականին ուշագրավ ու կարևոր հայտարարությամբ:

Վարչապետը տառացիորեն նշել է հետևյալը.

«Դա անթույլատրելի միջադեպ է: Ես դա համարում եմ սադրանք՝ ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների, և սադրանք՝ ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության: Կարծում եմ, որ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Իհարկե, դեռ խնդիր կա հասկանալու, թե ինչ ընթացակարգերով պետք է քննարկվի, հետաքննվի այս միջադեպը, որովհետև պետք է պայմանագրերի, ներհայաստանյան օրենսդրության հետ հարաբերությունների հարցը պարզաբանել: Ես տեղյակ եմ, որ ոստիկանությունում նյութեր նախապատրաստվում են»: Նա հույս է հայտնել, որ հետագա ընթացքը արդյունավետ կլինի:

Անհրաժեշտ եմ համարում պարզաբանել, որ Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև 1995 և 1997 թթ. կնքված ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի և այդ բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի մասին համաձայնագրով սահմանված են ՀՀ-ի և ՌԴ-ի իրավասությունները իրավական հարաբերությունների կարգավորման ոլորտում:

Այդ համաձայանգրի 4-րդ հոդվածի համաձայն` ռուսաստանյան ռազմական բազայի կազմում ընդգրկվող անձանց կողմից ՀՀ տարածքում հանցագործություն կատարելու գործերը ենթակա են ՀՀ իրավասու մարմինների քննությանը` ՀՀ օրենսդրության կիրառմամբ:

Բացառաությունները սահմանված են նույն համաձայնագրի 5-րդ հոդվածով, ըստ որի`

ա) հանցագործությունը կատարվել է ռուսական ռազմաբազայի տեղակայման կետերում,

բ) հանցագործությունն ուղղված է Ռուսաստանի Դաշնության կամ ռուսական ռազմաբազայի անձնակազմի ներկայացուցիչների կամ վերջիններիս ընտանիքի անդամների դեմ,
գ) կատարվել է զինվորական հանցագործություն:

Հասկանալի է, որ համաձայնագրով ամրագրված բացառություններից որևէ մեկը Փանիկում տեղի ուենցած միջադեպում առկա չէ:

Հետևաբար, եթե Փանիկում տեղի ունեցած միջադեպում հիմնավորվի որևէ քրեորեն պատժելի արարքի առկայությունը, բնականաբար, նշված քրեական գործը ենթակա է ՀՀ իրավասու մարմինների քննությանը` ՀՀ օրենսդրության կիրառմամբ»:

Տեսանյութեր

Լրահոս