Հայտնի բլոգեր Nas Daily-ն, ով այս օրերին Հայաստանում է, հրապարկել է մեկ րոպեանոց տեսանյութ «Անվճար ջրի երկիր Հայաստան» խորագրով:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքան իր էջի միջոցով տեղեկացրել է, որ «Օդից փող» հաղորդաշարն այլևս եթերում չէ:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից չեն հերքում, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը կարող է իր թեկնածությունն առաջադրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում: Մամուլում տեղեկություն է տարածվել, որ ներկայիս նախագահ Ռուբեն Հայրապետյանը հեռանալու է, եւ նրան փոխարինելու հենց Վանեցյանը:
ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Գեւորգ Աճեմյանը քիչ առաջ տեղեկացրել է, որ դիմում է գրել՝ զբաղեցրած պաշտոնից ազատվելու վերաբերյալ:
Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ու ոստիկանության ղեկավար կազմն այցելել են ոստիկանության պարեկապահակետային ծառայության գունդ:
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (այժմ արդեն՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե) վերջին շրջանում մամուլում տեղ գտած մի շարք հրապարակումների, վերլուծությունների, տարակարծությունների վերաբերյալ իր դիրքորոշումն է ներկայացրել:
Հանրապետության նախագահի նստավայրի տարածքում այսօր երեկոյան «Գուդրայք Ջոն» աստղասերների ՀԿ-ի կողմից կազմակերպվել է սիրողական աստղադիտում՝ մի խումբ երեխաների, այդ թվում՝ հաշմանդամ երեխաների համար:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության համար երկարաձգել է ծխախոտային արտադրատեսակների տեխնիկական կանոնակարգերի ներդրման անցումային դրույթների ժամկետը:
Փանիկ համայնքի ղեկավարը դիմել է Շիրակի մարզային ոստիկանությանն ու Ազգային անվտանգության ծառայությանը՝ պարզելու, թե ինչու է ՌԴ 102-րդ ռազմաբազան զորավարժություն անցկացնում համայնքի հարակից տարածքում՝ առանց զգուշացման:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 17-ին ՀՀ մարզպետների մասնակցությամբ անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը։
Եռօրյա այցով Հայաստանում գտնվող Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի գլխավորած պատվիրակության և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի աշխատակազմի ներկայացուցիչների միջև հուլիսի 17-ին տեղի են ունեցել փորձի փոխանակման քննարկումներ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են էներգետիկ համակարգի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Սևանա լճի հարակից տարածքներում առկա իրավիճակին, զբոսաշրջության զարգացմանն ուղղված հեռանկարներին ու հնարավորություններին վերաբերող հարցեր:
«Սա շատ բարդ և ներքին խնդիր է»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով կաթողիկոսի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաների մասին՝ նման տեսակետ հայտնեց Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը։
Ադրբեջանական որոշ լրատվակայքերի՝ մասնավորապես armiya.az կայքում այսօր տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր Լեռնային Ղարաբաղում տեղակայված զորամասերից մեկում պայթյունի հետևանքով 10 մարդ է վիրավորվել, իրականությանը չի համապատասխանում և հակառակորդ երկրի քարոզչության երևակայության հերթական վառ արգասիքն է:
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր, աշխարհիկ եւ հոգեւոր ղեկավարության հետ միասին, ներկա է գտնվել Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր, անվանի քաղաքական ու ռազմական գործիչ, Վանի ինքնապաշտպանության ղեկավար Արամ Մանուկյանի հուշարձանի բացման պաշտոնական արարողությանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել պետական-հասարակական գործիչ Արամ Մանուկյանի արձանի բացմանը:
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պարզաբանել է Կոմերսանտում իր խոսքերի հրապարակումը:
Հուլիսի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը քաղաքամայր Երևանում ներկա գտնվեց Արամ Մանուկյանի արձանի բացման արարողությանը:
2018 թվականի հուլիսի 13-ին ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՀ ՊԵԿ հետաքննության վարչություն է ստացվել քաղաքացի Մեխակ Գաբրիելյանի դիմումը՝ ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կողմից 2011-2013 թվականների ընթացքում «Գոլդեն Ֆիլդ» ՍՊ ընկերության նկատմամբ իրականացրած ապօրինի հետապնդումների վերաբերյալ:
«Ստեղծագործական միությունների կարևորությունն իրենք իրենցով ապացուցում են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել՝ «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության մասնաճյուղում ավազակային հարձակմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար:
Մենք՝ ներքոստորագրյալ ԶԼՄ ներկայացուցիչներս, այս հայտարարությամբ մեր անհանգստությունն ենք արտահայտում վերջին շրջանում լրատվամիջոցների գործունեության հետ կապված նկատելի մտահոգիչ միտումների մասին։
Ժամանակակից ֆիզիկայի հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարներն է այսօր քննարկել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ) աշխատակիցներ Ռուբեն Մկրտչյանի, Ռուբեն Մանվելյանի եւ Ալբերտ Սիրունյանի հետ:
Հայկ Ալեքսանդրի Սարգսյանին մեղադրանք առաջադրվեց:
Հուլիսի 17-ին, ժամը 16:46-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 76-րդ կմ-ին՝ Ծովագյուղ գյուղի հատվածում, տեղի է ունեցել քարաթափում:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Կորյուն աբեղա Առաքելյանը` եկեղեցականին անհարիր վարքագծի ու հակականոնական ընթացքի համար:
Բացի այդ, Դիլիջանի պահպանության բաժանմունքի հաշվապահի պարտականությունները ժամանակավոր կատարելիս Իջեւանի պահպանության բաժնի նախկին հաշվապահը 2017 թվականի մայիս-օգոստոս ամիսներին իրեն ավելի է վճարել 4.522.448 դրամ, որը վերականգնվել է ամբողջությամբ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 17.07.2018թ.-ին Ա. Թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, ոստիկանության մեկ այլ ծառայողի` Ս. Թ.-ի հետ խոչընդոտել են «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական օրինական գործունեությանը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան Ա. Կ.-ն 2016 թվականի հուլիսի 29-ին, անցնելով պաշտոնեական լիազորությունները, բռնություն է գործադրել Մարատ Յավրումյանի նկատմամբ և նրա առողջությանը պատճառել միջին ծանրության վնաս: