Հուլիսի 16-ին՝ ժամը 16.00-ի սահմաններում, Երեւան-Գյումրի ճանապարհի 52-րդ կմ-ին իրար են բախվել «ԶԻԼ» եւ «Տոյոտա» մակնիշների ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ի 61-ամյա ուղեւոր Աշոտ Գրիգորյանը տեղում մահացել է, իսկ մյուս երկու ուղեւորները տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ մահացել է նաև 59-ամյա Աիդա Գրիգորյանը։
Դատաբժշկական գիտագործնական կենտրոնում տնօրենի պաշտոնում նշանակվելու համար քաղաքացուց 100 000 ԱՄՆ դոլար կաշառք են պահանջել:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու անչափահասի նկատմամբ ոտնձգություն կատարած անձի ինքնությունը:
Սիրիայի Էլ Քունեյթրայի նահանգում մարտական գործողությունների շրջաններից ավելի քան 200 փախստականներ հուլիսի 17-ին դուրս են եկել Գոլանի բարձունքներում սիրիական եւ իսրայելական զորքերի բաժանման գծի մոտ, սակայն նրանց թույլ չեն տվել անցնելու Իսրայելի կողմից վերահսկվող տարածք:
«Ես տարիներ առաջ ստեղծեցի երիտասարդական միավորում. դրա իմաստն այն էր, որ կամաց-կամաց նրանք մոտենան ու ներսից ճանաչեն միությունը, որ կարողանան վաղը փոխարինեն մեզ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը։
Հուլիսի 17-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոսոտոմյանն այցելեց ՀՀ ԱԻՆ Երևան քաղաքի փրկարարական վարչություն: Աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ԵՓՎ պետ, փ/ծ գնդապետ Ա. Հարությունյանն ԱԻ նախարարին ներկայացրեց մայրաքաղաքի փրկարարական վարչության տեխնիկական հագեցվածությունը, շինության պայմաններն, իրականացվող ընթացիկ աշխատանքներն ու անձնակազմի պատրաստվածությունը:
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցներն օրերս օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ «Վարդենիսի Վիկտոր Համբարձումյանի անվան մանկավարժական ինստիտուտ» ՍՊ ընկերությունում ԲՈՒՀ-ի ռեկտոր Նիկողոս Գասպարյանն օրենքի խախտումներ է թույլ տվել։
Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները մոտոհրաձգային դասակների մարտական հրաձգությունների ընթացքում պայմանական հակառակորդ նշանակող թիրախներ են խոցում «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարանում:
Կաշառքի դիմաց խոստացել է ազատել զինծառայությունից:
Հուլիսի 17-ին, 21-22-ը շրջանների զգալի մասում, 18-20-ը հյուսիսային առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ:
2018 թվականի ամառային զորակոչի ընթացքում ավելացած նոր զինծառայության ձևաչափի՝ թերքաշայինների, գերքաշայինների, գիշերամիզություն և բարձր ու ցածր հեմոգլոբին ունեցողների ծառայության անցնելու հարցում ՀՀ առողջապահության նախարարը խնդիր չի տեսնում:
Փաստաբան Տիգրան Աթանեսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ իր վստահորդ Նիկոլ Պարազյանի երեխաներին առևանգել են, իսկ պետական մարմինները որևէ գործողություն չեն իրականացնում:
Հայաստանի ռուսական ռազմակայանի «Կամխուտ» բարձրլեռնային զորավարժարանում ավարտվեց «Դրուժբայի» դիպուկազարկ հրացանով հատուկ մարտավարական պատրաստության առաջնությունը միավորման եւ Հայաստանի պաշտպանության նախարարության դիպուկահարների միջեւ:
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՖՖ մամուլի խոսնակ Տիգրան Իսրայելյանը: Նրա խոսքով՝ հուլիսի 17-ին ֆուտբոլի ակադեմիայում տեղի է ունեցել ՀՖՖ գործադիր կոմիտեի հերթական նիստը:
«Ստեղծագործական միությունները հասարակական կազմակերպություններ են, ինչի մասին մինչև այսօր շատ պաշտոնյաներ չեն իմացել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։
ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ քաղաքացուն առևանգելու և նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ:
Գյումրիում բնակվող Հովհաննիսյանների ընտանիքի արդեն երրորդ սերունդն է հասակ առնում ժամանակավոր կացարանում՝ ինքնաշեն փայտե տնակում: Ավերիչ երկրաշարժից հետո, ընտանիքի հայրը՝ Մարտինը, փողոցում հայտնված փայտյա իրերից, իր ձեռքերով տնակ է կառուցել՝ բազմանդամ ընտանիքին դրսում չթողնելու համար:
ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության դատախազի կողմից հուլիսի 17-ին վերաքննիչ բողոք է ներկայացվել ՀՀ Վայոց Ձորի մարզի Մալիշկա համայնքի ղեկավար Մ. Մովսիսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի հուլիսի 14-ի որոշման դեմ:
Հուլիսի 17-ին, ժամը 11:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մանանդյան փողոցի թիվ 32 շենքի բնակարաններից մեկի քաղաքացին չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում` հուլիսի 14-ին Գնդեվանքի տարածքում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի տեղաշարժն արգելափակելու դեպքի վերաբերյալ։
Դրանց մի մասը վերականգնվել է աուդիտի, իսկ մյուս մասը՝ ծառայողական քննության ընթացքում։
«Հրաշք այգի» ընկերությունը համապատասխան դիմում-բողոքներ է ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն, Քննչական կոմիտե և Գլխավոր դատախազություն՝ Արագածոտնի մարզի քննչական վարչության պետ Կարեն Շահբազյանի դեմ:
ՀՀ կառավարությունը 2018 թվականի մարտի 1-ի թիվ 204-Ն որոշմամբ ստեղծել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որի գործունեության նպատակն է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալներին պատշաճ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցումը:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թարեք Իբրահիմ Մուհամմադ Մաաթիին, ով խորհրդարան էր այցելել դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Հուլիսի 16-ին՝ ժամը 12.55-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1953 թ. ծնված Վիկտոր Ժ.-ն:
Հուլիսի 17-ին, ժամը 07:55-ին Մադինա գյուղի տարածքում վերսկսվել են Կ. Ս.-ի որոնողական աշխատանքները:
ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ ներման խնդրագիր ներկայացնելու իրավունքը պատկանում է միայն դատապարտյալին:
Հուլիսի 15-ին հաղորդվել էր, որ 1991 թ. ծնված Մանվել Ս.-ն «ԲՄՎ» մակնիշի իր ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայի թիվ 39 հասցեի դիմաց վրաերթի էր ենթարկել 1932 թ. ծնված Կառլոս Հովհաննիսյանին:
Հուլիսի 16-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել , որ Մասիսում գործող բանկերից մեկում արտասահմանցի տղամարդիկ տարադրամ են փոխանակել, ապա նրանցից մեկը գաղտնի հափշտակել է 1300 եվրո:
Հուլիսի 16-ին` ժամը 00.05-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Կողբի 1-ին փողոցում վիճաբանություն է: