Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանը դուստրերի հետ այցելեց «Զանգակ» գրատների ցանցի նորաբաց «Աբովյան» մասնաճյուղ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու դուստրերի հետ այցելեց «Զանգակ» գրատների ցանցի նորաբաց «Աբովյան» մասնաճյուղ: Գրատուն էին այցելել նաև Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ու Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

Նիկոլ Փաշինյանը շրջեց գրատնով, ծանոթացավ այնտեղ ներկայացված գրքերին: Վարչապետը կարևորեց հանրապետությունում նման գրատների թվի ավելացումը: «Իհարկե, կարևոր է, որպեսզի նման գրատներն ավելանան, դա կնպաստի նաև երիտասարդների շրջանում ընթերացանության նկատմամբ հետաքրքրության աճին: Իհարկե, ընթերցում եմ նաև ժամանակակից հայկական գրականություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ անպայման գրատնից գրքեր կգնի:

Երևանի ամենաաշխույժ հատվածներից մեկում՝ Աբովյան 7 հասցեում գտնվող այս նոր գրատունը բացվել է Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի շենքում: Իր ժամանակակից ձևավորմամբ, ընդարձակ տարածքով, գրական միջոցառումների և ընթերցանության համար նախատեսված հատուկ տարածքներով, այն միտում ունի նոր մակարդակի բարձրացնել գրավաճառ մշակույթը Հայաստանում: Գրախանութի երկու հարկերում ներկայացված է հայաստանյան և արտասահմանյան հրատարակչությունների շուրջ 20.000 հրատարակություն:

«Աբովյան» մասնաճյուղի բացումը տեղի է ունեցել հուլիսի 19-ին:

Պարոն Փաշինյանը ԶԱՆԳԱԿՈՒՄ

Gepostet von «Զանգակ» գրատուն / Zangak Bookstore am Donnerstag, 19. Juli 2018

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս