
Խոշոր վթար «Փարվանա» ռեստորանային համալիրի մոտ. տուժածներից մեկը մահացել է. կան վիրավորներ

Նոյեմբերի 2-ին, ժամը 13:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ «Փարվանա» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ օդանավակայանի խճուղու սկզբնամասում բախվել են «Land cruiser» և «Mazda» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով տուժել է 4 քաղաքացի, որոնք հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ: Հոսպիտալացման ճանապարհին տուժածներից մեկը մահացել է:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: