«Փաստացի եղել է պաշտոնական դիրքի չարաշահում, ոնց ուզում են՝ մեկնաբանեն դա։ Ավինյանն այդ ընկերության բաժնետիրությունից դուրս է եկել հունիսին, իսկ գրանտը ստացել է, երբ արդեն փոխվարչապետ էր։ Իսկ փաստաթղթերը ԾԻԳ-երում հնարավոր է հնացնել կամ թարմացնել»։
ԱԺ նախկին պատգամավոր, աստվածաբան Վարդան Խաչատրյանն այսօրվա ասուլիսում անդրադառնալով նոյեմբերին կեսերին Հայաստանում կայանալիք ԼԳԲՏ ֆորումի անցկացմանը, նկատեց, որ սա համաշխարհային գործընթաց է, որը միշտ եղել է, սակայն, երբ այն կրում է համահասարակական բնույթ, նշանակում է՝ տվյալ հասարակությունը հրաժարվել է ապագայից։
Քուվեյթի փոխվարչապետ, արտգործնախարար Շեյխ Սաբահ Խալեդ ալ-Համադ ալ-Սաբահ նոյեմբերի 5-ին ընդունել է Հայաստանի նորանշանակ դեսպան Սարմեն Բաղդասարյանին:
ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Կլիմո Նյալետսոսի Վուլը (Clément Nyaletsossi Voule) նոյեմբերի 7-16-ը կայցելի Հայաստան՝ գնահատելու երկրում խաղաղ հավաքների անցկացման ազատության իրացման մակարդակը:
Հոկտեմբերի 31-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լիագումար նիստում կայացավ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) ընտրությունը, և 29 կողմ ու 0 դեմ ձայներով Արցախի մարդու իրավունքների պաշտպան ընտրվեց Արտակ Բեգլարյանը, ով 2012-2013 թվականներին եղել է Արցախի Հանրապետության վարչապետի օգնական, 2017 թվականի նոյեմբերի 1-ից Արցախի Հանրապետության պետական նախարարի որոշմամբ նշանակվել է պետական նախարարի խորհրդական, 2018 թվականի փետրվարի 1-ից՝ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի հրամանով նշանակվել է ԱՀ ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար:
Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը հայտնում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Մարտի 1-ի գործով նոր զարգացման մասին:
Երեկ՝ նոյեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ոստիկանության կողմից շրջանառության մեջ է դրվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը։ Նախագծով վարորդների համար սահմանվել է բալային համակարգ՝ 9 միավորը սպառելուց հետո վարելու իրավունքը ժամանակավորապես կասեցվում է։
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մի քաղաքացի տարիքը լրանալու կապակցությամբ թոշակ ձևակերպելու նպատակով այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Շենգավիթի տարածքային սոցիալական ապահովության բաժին։
Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է ավելացված արժեքի հարկից ազատել էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների ներմուծումը, եթե դրանք ներմուծման հաջորդող օրվանից մեկ տարվա ընթացքում չեն արտահանվի, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկրներ:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 6-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Լոռու մարզի…
Այսօր՝ նոյեմբերի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Ոստիկանները բացահայտեցին գողության և կողոպուտի դեպքերը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Երվանդ Մանարյանին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչում շնորհելու մասին:
Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Ֆաթիհ շրջանում գտնվող պատմական հայկական Խորենյան տարրական դպրոցի շենքը կարող է վերանորոգվել։
«Կրկին բարձրաձայնում եմ այն մասին, թե ինչպե՞ս է լինում, որ տնօրենի դեմ քրեական գործ է հարուցվում, սակայն նա շարունակում է պաշտոնավարել և չի գործում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածը, որի 1-ին մասի համաձայն՝ դատախազը, ինչպես նաև դատախազի համաձայնությամբ` քննիչն իրավունք ունի ժամանակավոր դադարեցնել հանրային ծառայության մեջ գտնվող կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարությունը, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով նա կխոչընդոտի մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը կամ կզբաղվի հանցավոր գործունեությամբ»:
Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման հարյուր ամյակի առթիվ հայտարարված համաներման օրենքը հրապարկվել է Պաշտոնական տեղեկագրի ֆեյսբուքյան էջում:
Ի պատասխան այսօր՝ նոյեմբերի 5-ին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանի՝ մի շարք լրատվական կայքին տված հարցազրույցի, Արա Մինասյանի փաստաբանները պարզաբանում են ներկայացրել:
Ոստիկանների օպերատիվ արձագանքի շնորհիվ կանխվեց վեճի հնարավոր ողբերգական հանգուցալուծմամբ։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում պարզելու Երևանում գործող խանութներից մեկից գողություն կատարած անձանց ինքնությունը:
«Ստվերային այգիներ չեն կարող լինել, պարզապես ՋՕ-ի աշխատակիցները կարող են իրենց սեփական այգիները ոռոգել՝ առանց պայմանագրային հարաբերությունների»։
Ոստիկանության Անիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 4-ին, ժամը 20.45-ին, «Շիրակ» օդանավակայանից հայտնաբերվել և բերման է ենթարկվել Մոսկվա-Գյումրի չվերթով ՀՀ ժամանած, 1995 թ. ծնված Արտակ Բ.-ն:
Ըստ նախնական տվյալների` Հովիկ Աբրահամյանի ու նրա եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի ընտանիքներին պատկանող ջերմոցները շուրջ 15 տարի ջրվել են ապօրինի տեղադրված խողովակներով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:
Մշակույթի նախարարության դիրքորոշումը բացասական է «Զվարթնոց» օդանավակայանն անվանափոխելու հարցի հետ կապված: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը:
2018 թ. նոյեմբերի 3-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց Գրիշա Վիրաբյանի և նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանի վերաքննիչ բողոքը՝ Գևորգ Կոստանյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու վերաբերյալ հաղորդման հիման վրա որոշում կայացնելու հարցով: Այս մասին հայտնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:
«Նախարարություններին զուգահեռ կան կառույցներ, որոնք կրկնում են այն գործառույթները, որոնք իրականացնում են նախարարությունները: Դրանք հիմնադրամներն են, ԾԻԳ-երն ու ՊՈԱԿ-ները»:
Ոստիկանության Կենտրոնական բաժնիՈստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 3-ին ժամը 15.00-ին կամավոր բաժին է ներկայացել 1976 թվականին ծնված Դիանա Գրիգորյանը: ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 3-ին ժամը 15.00-ին կամավոր բաժին է ներկայացել 1976 թվականին ծնված Դիանա Գրիգորյանը:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին 2019 թ. պետական բյուջեով կտրվի 316 մլն դրամ, որի մեծ մասը կհատկացվի անձնակազմի խրախուսմանը:
Արարատյան բակալավրիատում կատարված ուսումնասիրության արդյունքները կհրապարակվեն նոյեմբերի 30-ից հետո: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:
Աշխատանքային խորհրդակցության սկզբում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը աշխատակազմին է ներկայացրել քաղաքապետի նորանշանակ խորհրդականներ Վանո Վարդանյանին և Կամո Արեյանին, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանին, ինչպես նաև քաղաքապետի մամուլի քարտուղարին: