Վթար Գյումրի քաղաքում. կան տուժածներ և զոհ

Նոյեմբերի 2-ին, ժամը 13:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ «Փարվանա» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ օդանավակայանի խճուղու սկզբնամասում բախվել են «Land cruiser» և «Mazda» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով տուժել է 4 քաղաքացի, որոնք հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ: Հոսպիտալացման ճանապարհին տուժածներից մեկը մահացել է:

Պարզվել է, որ Օդանավակայանի խճուղում՝ «Փարվանա Օջախ» ռեստորանի մոտակայքում, բախվել են «Mazda» (վարորդը՝ Գ. Դ., ծնված 1971 թ.) և «Toyota Land Cruiser» մակնիշերի (վարորդը՝ Վ. Հ., ծնված 1984 թ.) ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Գ. Դ.-ն, Վ. Հ.-ն, «Mazda» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Է. Դ.-ն (ծնված 1950 թ), Լ. Գ.-ն (ծնված 1981 թ) հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, իսկ «Mazda» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներից Գ. Դ.-ն (ծնված 2003թ) և «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Ս. Հ.-ն (ծնված 1981 թ.) հոսպիտալացվել են Ավստրիական մանկական հիվանդանոց: Գյումրու ԲԿ-ում Է. Դ.-ն մահացել է:

Բժիշկները Լ. Գ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մնացած տուժածներինը՝ բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը:

Տեսանյութեր

Լրահոս