
Սպասվում են թույլ տեղումներ. ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 2-ի ցերեկը, 6-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Նոյեմբերի 3-5-ը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 4-6 աստիճանով:
Երևան քաղաքում`
Նոյեմբերի 2-ի ցերեկը, 3-ից 7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի նոյեմբերի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
•Օդի առավելագույն ջերմաստիճան` 23.70C (1990 թ.)
•Օդի նվազագույն ջերմաստիճան` -3.70C (1978 թ.)
•Օդի միջին օրական ջերմաստիճան` 9.40C