ԼԳԲՏ համաժողովը Հայաստանի Հանրապետությունում չի անցկացվելու: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները նոյեմբերի 5-ին, ժամը 17.40-ին, ոստիկանության Կապանի անձնագրային բաժանմունքից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Կարեն Թ.-ին։
Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին հետկանչի գործընթացը չի քննարկվում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը՝ անդրադառնալով գերմանական մամուլի հրապարակումներին և հայկական մաֆիայի հետ դեսպանի առնչությանը:
Մահացածների ինքնությունը ճշտվում է:
ՀՀ մշակույթի նախարարությունից ստացված տեղեկատվության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունն ուսումնասիրել է Թալին քաղաքի Կաթողիկե եկեղեցու հատուկ պահպանվող տարածքում կատարված հուղարկավորությունների խնդիրը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ չորս անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ:
Մահվան ելքով վրաերթ Հովտաշեն գյուղում ճանապարհաշինարարական աշխատանքներ կատարելու ընթացքում։
Նոյեմբերի 5-ին, ժամը 15.45-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցում բախվել է պատնեշին և էլեկտրասյանը ու շրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, հայ աշխարհահռչակ ծանրորդ, օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվել է հանձնաժողով:
41-ամյա Հասմիկ Բաբաջանյանը որոնվում է որպես անհետ կորած։
Սոֆիա ռոբոտի թվիթերի էջում հրապարակվել է լուսանկար ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և նրա տիկին Աննա Հակոբյանի հետ:
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Արտակ Բեգլարյանը առաջիկա ամիսներին պատրաստվում է հանդիպել պետական պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և Արցախի տարբեր շրջանների բնակիչների հետ, վեր հանել ոլորտում առկա խնդիրները, եղած դժգոհությունները և իր լիազորությունների շրջանակներում դրանց լուծումներ առաջարկել:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մի քաղաքացի տարիքը լրանալու կապակցությամբ թոշակ ձևակերպելու նպատակով այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Շենգավիթի տարածքային սոցիալական ապահովության բաժին։
Երեկ` նոյեմբերի 5-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Ն. Տիգրանյան փողոցի շենքերից մեկի բակում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 6-ին` տեղական ժամանակով ժամը 05:17-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 01:17-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 42.740 եւ արեւելյան երկայնության 43.370 աշխարհագրական կոորդինատներով (Վրաստան, Օնի քաղաքից 18 կմ հյուսիս-արեւմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 4.9 մագնիտուդով երկրաշարժ:
Նոյեմբերի 5-ին` ժամը 23:45-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շահումյան-Այգեպատ ավտոճանապարհի աջակողմյան հատվածում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ցեխի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը 2 բնակարան է հայտարարագրել: Բացի այդ, նա հայտարարագրել է նաեւ «AUDI Q5» եւ «AUDI Q7 3.0L» մակնիշի ավտոմեքենաներ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 6-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
««Հայփոստ» ՓԲԸ աշխատակիցների գործողությունների մասով իրավապահների բացահայտումները շարունակվում են: «Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ Անահիտ Կլեկչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2015թ. հոկտեմբերի 23-ից աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատելով «Հայփոստ» ՓԲԸ-ի թիվ 2 փոստային բաժանմունքում որպես փոստատար, պաշտոնեական դիրքն օգտագործելով, հափշտակությամբ յուրացրել է թոշակառուներին վճարելու նպատակով իրեն վստահված գումարները` ընդհանուր ՀՀ-ին պատճառելով 1 միլիոն 220 հազար դրամ գումարի գույքային վնաս:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը երեկ խորհրդարանում պատասխանելով հարցին, թե ինչպես եղավ, որ ինքը չազատվեց զբաղեցրած պաշտոնից, ասել է, թե պատճառը Հանրային հեռուստաընկերության մենեջմենթի բարելավումն է, որը բավարարել է նոր իշխանություններին:
Երեկ՝ նոյեմբերի 5-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:00-ից 300-ից ավելի քաղաքացիներ, ովքեր աշխատում են «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունում, ի նշան բողոքի՝ փակել են Երևան-Շորժա ճանապարհի Ծովագյուղի երկաթգծի հատվածը, ինչի պատճառվ էլ գնացքները չեն կարողանալու երթևեկել:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք տեղեկություն էինք ստացել, որ «Կենտրոն» հեռուստաընկերության երկարամյա մեկնաբան Պետրոս Ղազարյանը բանակցում է Հանրայինի ղեկավարության հետ՝ Հ1 տեղափոխվելու համար։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Կարինե Պետրոսյանը եւ Ալեքսեյ Սուքոյանը, որ սնանկության գործով դատավոր չընտրվելուց հետո ԲԴԽ-ի դեմ են դուրս եկել` դիմելով դատարան, հայտնվել են խնդիրների առաջ:
Նոյեմբերի 6-ին` ժամը 04:48-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում այրվում է ավտոմեքենա:
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա արդեն որերորդ դեպքն է, երբ «ՆՈւՌ» մրգի-բանջարեղենի խանութների ցանցում ՀԴՄ կտրոն չեն տրամադրում:
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 01:51-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասում «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան բախվել է Ճանապարհային ոստիկանության անցակետի շենքի պատին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երբեմն մարդիկ հարց են տալիս. ի՞նչ է հրաշքը: Արդյո՞ք այն նշանակում է, որ հրաշքի պահին Աստված խախտում է Իր իսկ օրենքները, բնության օրինաչափությունը:
SOS հաղորդման ռեժիսոր Հայկ Բարսեղյանն ուղիղ եթերում անդրադարձել է Ասյա Խաչատրյանի և նրա ադրբեջանցի ընկերոջ լուսանկարներին և նրանց քննադատողներին։
Ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել: