
Փլուզում Վաղատուր գյուղի տներից մեկում. կան տուժածներ

Նոյեմբերի 2-ին, ժամը 14:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վաղատուր գյուղի տներից մեկում շինարարական աշխատանքներ իրականացնելիս տեղի է ունեցել փլուզում. կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: