Բաժիններ՝

Ոստիկանությունը հրապարակել է Նորագավիթում վթարից մահացած 4 տղամարդկանց անունները

Պարզվել է, որ նշված ավտոմեքենայի սրահում եղել են 21-ամյա Վոլոդյա Մկրտչյանը, 38-ամյա Արտակ Ադամյանը, 22-ամյա Հովհաննես Խալաջյանը և 16-ամյա Սամվել Խաչատրյանը:

Քննությունը շարունակվում է։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին, ժամը 01.40-ին, Նորագավիթի 1-ին փողոցի և Արտաշատի խճուղու խաչմերուկում «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության նախկին հենակետին հարակից ցանկապատին, ինչի հետևանքով անձը չպարզված չորս տղամարդ շպրտվել են ավտոմեքենայից, որոնցից երեքը տեղում, իսկ չորրորդը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել են:

Մահացածների ինքնությունը ճշտվում է:
Կատարվում է քննություն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս