Բաժիններ՝

Ֆելիքս Ցոլակյանը խնդիրներ է տեսնում հակակարկտային հրթիռային կայանների օգտագործման հետ կապված

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը Հայաստանում հակակարկտային հրթիռային կայանների վերակատարելագործման խնդիր է դնելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը՝ անդրադառնալով հակակարկտային հրթիռային կայաններում առաջացած թերությունների ու հետագա շահագործման հարցերին:

«Հակակարկտային հրթիռային կայանների հարցը վերջնական որոշված չէ, քննարկման փուլում է: Մենք ունենք նախկին փորձը, հավանաբար վերակատարելագործման խնդիրն ենք դնելու։ Խնդիր կա դրանց օգտագործման հետ կապված»,-ասաց Ցոլակյանը:

Հարցին, թե արդյոք դրանք անորակ ե՞ն, Ցոլակյանը պատասխանեց՝ ոչ, պարզապես սխալ օգտագործման հետ կապված խնդիր է եղել: Կրակելու համար ճիշտ նյութեր չեն օգտագործվել: «Դրա հետ կապված խնդիրներ ունենք, պետք է պարզենք: Կա նաև կատարելագործելու, ավտոմատացման խնդիր, որ ամեն մեկը դա չանի, այլ սարքն ինքուրույն կառավարվի»,-եզրափակեց նախարարի պաշտոնակատարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս