
Նուբարաշենի հին խճուղում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ

Նոյեմբերի 7-ին՝ ժամը 02:43-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի հին խճուղում՝ ամառանոցների մոտակայքում, «Mercedes» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան: