Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը վստահեցնում է նախնական կալանքի մեկ օրը մեկ ու կես հաշվելու մասին իրենց ներկայացրած նախագիծը քողարկված համաներման ակտ չէ: Այն պարզապես ցույց է տալիս նախկինում խախտված մարդկանց իրավունքներին անդրադառնալու քաղաքական կամք: Է. Մարուքյանն այս մասին վստահեցրեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
«Համոզված եմ, որ իրավիճակը հանգուցալուծում չստանալու դեպքում ամեն օր միայն ու միայն ավելի բարդանալու», – նշեց Գևորգ Մուրադյանը։ Նրա ելույթի ավարտին ամբիոնին մոտեցավ «Ես համալսարանական եմ» նախաձեռնության անդամ Նարեկ Մալյանը և մետաղադրամներ լցրեց հոգաբարձուների նիստը վարողների սեղանին:
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ. Օրակարգային հարցը ռեկտոր Արամ Սիմոնյանի լիազորությունների դադարեցումն է
ՀՀ կառավարության նիստը՝ ուղիղ
Ինչպես տեղեկացրել էինք՝ փետրվարի 22-ին, ժամը 12.50-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատի խճուղում վրաերթի էր ենթարկել 59-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Այսօր կառավարության նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի մեջ ընդգրկված է «Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն» ՊՈԱԿ-ը «Հ. Գասպարյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ին միացման ձևով վերակազմակերպելու խնդիրը:
«2018թ. ընթացքում կտրուկ ավելացել է ՀՀ վերաքննիչ դատարան առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների կայացրած դատական ակտերի դեմ բողոքների թիվը: «Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ 2018 թվականի ընթացքում վերաքննիչ քրեական դատարան ստացվել է 4 հազար 216 բողոք` 4 հազար 5 դատական ակտի դեմ:
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն անընդունելի է համարում հակառակորդի խոսքն ու գնահատականի տեղափոխումը հայկական դաշտ։ Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է.
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ եւ ԱՀ զինված ուժերում զինվորներից հետո սմարթֆոնների եւ տեսախցիկով հեռախոսների օգտագործումն արգելվել է նաեւ կրտսեր եւ միջին սպայական կազմին:
Ոստիկանության ծառայողների որոնողական աշխատանքների արդյունքում փետրվարի 28-ին 14-ամյա Անժելա Վարդևանյանը հայտնաբերվել է Գյումրի քաղաքում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեզ նոր մանրամասներ են հայտնի դարձել Պետական վերահսկողական ծառայության կալանավորված աշխատակիցների գործից, որի հիմքում բժշկական ոլորտի տենդերներն են, մասնավորապես՝ «Զորաշեն» ՍՊԸ-ի շահած։
Սյունիքի մարզում, փետրվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 04:15-ի սահմաններում Սիսիանի բնակիչ, 29-ամյա Դավիթ Գ.-ն իր վարած Nissan X-Trail մակնիշի 35 TV 446 համարանիշի ավտոմեքենայով Սիսիան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ գլխիվայր հայտնվել ձորակում:
«Վերջին օրերին Պետական վերահսկողական ծառայության շուրջ տեղի ունեցող գործընթացները մտահոգել են նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին:
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվելու է ռեկտոր Արամ Սիմոնյանին անվստահություն հայտնելու հարցը։ Հիշեցնենք, որ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցված, որի դրվագներից մեկով արտասահմանում գտնվող դասախոսներն աշխատավարձ են ստացել բուհից։
2019 թ. հուլիսի 1-ից ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը կդադարեցնի գործունեությունը: Դրա գործառույթները կիրականացնի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը՝ «Ծրագրերի իրականացման վարչություն մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման միջոցով: Այս մասին որոշում կառավարությունը կընդունի այսօրվա՝ փետրվարի 28-ի, նիստում։
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերությունը գրավոր դիմել է ՀՀ ոստիկանություն՝ ցանկություն հայտնելով իրեն պատկանող գույքը նվիրաբերել ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ենթակա ստորաբաժանումներին՝ ծառայողական գործունեության համար օգտագործելու պայմանով:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է Ստավրոպոլի երկրամասում միկրոավտոբուսի վթարից տուժած ՀՀ քաղաքացիների անունները:
Փետրվարի 27-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հերթական անգամ հանդիպել է քաղաքացիների հետ։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 28-ին ժամը 10:00-19:00 կդադարեցվի Երևան քաղաքի՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Իսակովի պողոտայի…
Արևմտյան Հայաստան տուրեր կազմակերպող տուրիստական կազմակերպություններից մեկի տարածած տեղեկության համաձայն՝ Կարս քաղաքում դեռևս անհասկանալի պայմաններում քանդվել է այն շինությնունը, որն ավանդաբար համարվել է հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի տունը։
Փետրվարի 27-ին կեսգիշերին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ Խանջյան փողոցում հրավառություն է:
«Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավար Հրաչ Բերբերյանի խոսքով՝ Գյուղատնտեսության նախարարը պետք է լինի գյուղացուն ներկայացնող մարդը Կառավարությունում։
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը փետրվարի 27-ին Գյումրիում այցելել է քաղաքում Ֆրանկոֆոնիայի առաջխաղացմանը նպաստող դերակատարներին, մասնավորապես, ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դասարաններ ունեցող երկու դպրոցներ։
68 տարեկան հասակում վախճանվել է The Cure բրիտանական ռոք խմբի նախկին թմբկահար Էնդի Անդերսոնը, որը պայքարում էր քաղցկեղի դեմ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Իրանի իսլամական Հանրապետությունում, փետրվարի 27-ին «Արարատ» մարզամշակութային կենտրոնում հանդիպել է Իրանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Հայկական ժամանակ» օրաթերթում ս․թ․ փետրվարի 25-ին հրապարակվել է «Հանրակրթության կոռուպցիոն բուրգը գլխատվել է, իսկ բուրգի ապամոնտաժո՞ւմը» վերնագրով մի հոդված, որի հեղինակ Ն․ Կոլոլյանը Երևանի Հերացու անվան ավագ դպրոցի մասին հերթական ապատեղեկատվությունն է տարածել՝ դատարանի որոշմամբ արդեն 7 տարի չլինելով դպրոցի մանկավարժական անձնակազմի անդամ։
Հաշվի առնելով վերոնշյալը` խնդրում և կոչ ենք անում հոգաբարձուների խորհրդի մյուս անդամներին ցուցաբերել սկզբունքային մոտեցում` միևնույն ժամանակ տեղեկացնելով, որ անկախ զանգերից, տարատեսակ միջնորդությունների փորձերից և խորհրդի մյուս անդամների քվեարկությունից` մենք առաջնորդվելու ենք բուհական ինքնավարությունը, իրավականությունը և բարոյականութունը հարգելու սկզբունքներով:
Արգիճի եւ Աստղաձորի ջրամբարների կառուցումը մեծապես կնպաստի Գեղարքունիքի մարզի ոռոգման համակարգի զարգացմանը, բնապահպանական մի շարք խնդիրների կարգավորմանը, էլեկտրաէներգիայի խնայողությանը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 27-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: