Կտրուկ ավելացել է վերաքննիչ դատարան դիմումների թիվը. «Ժողովուրդ»

«2018թ. ընթացքում կտրուկ ավելացել է ՀՀ վերաքննիչ դատարան առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների կայացրած դատական ակտերի դեմ բողոքների թիվը: «Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ 2018 թվականի ընթացքում վերաքննիչ քրեական դատարան ստացվել է 4 հազար 216 բողոք` 4 հազար 5 դատական ակտի դեմ:

Բողոքարկվել է ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների կողմից կայացված 10 դատական ակտերի 16,6%-ը:

Մինչդեռ 2017թ. ընթացքում քրեական վերաքննիչ դատարան ստացվել է ավելի քիչ բողոք՝ 3 հազար 722` թվով 3 հազար 460 դատական ակտի դեմ, այսինքն` բողոքարկվել է ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների կողմից կայացված դատական ակտերի 15,2%-ը:

Թերթի տեղեկություններով` 2018թ. քրեական գործերով բողոքարկված 1468 դատական ակտերով վերաքննիչ վարույթն ավարտվել է 1144 գործով, եւ 550 դատական ակտ թողնվել է անփոփոխ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս