Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունում վարույթ է հարուցվել Քաղաքապետարանի կողմից պարգեւավճարների մասին տեղեկատվությունը գաղտնագրելու հարցով։
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության հայտարարությունը Մարտի 1-ի 11-րդ տարելիցի առթիվ
Ուղիղ 11 տարի առաջ այս օրը՝ 2008 թվականի մարտի 1-ին, Հայաստանի մայրաքաղաք Երեւանի կենտրոնում արյուն հեղվեց:
Փետրվարի 27-ին տասը րոպեի տարբերությամբ Արտաշատ քաղաքում ավազակային հարձակումներ կատարվեցին։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր առավոտյան ծաղիկներ է դրել Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով 2008թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերի զոհերի հիշատակին:
Արագածոտնի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ Գեղադիր համայնքի նախկին ղեկավարի կողմից առանձնապես խոշոր չափերի յուրացում, վատնում և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ։
89 տարեկան հասակում վախճանվել է «Օսկարի» քառակի դափնեկիր ամերիկացի կոմպոզիտոր Անդրե Պրեւինը:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավարի կողմից կատարված հափշտակության հանգամանքները, հափշտակված գումարի չափը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 1-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Սարավանի լեռնանցքում և Ջերմուկի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Խարդախությունն ու շորթումը, լինելով տարբեր հանցատեսակներ, որոշ դեպքերում կարող են և ընդհանուր եզրեր ունենալ, հատկապես, երբ խոսքը վերաբերում է հանցավորի և տուժողի միջև առկա վստահելի հարաբերությունների օգտագործմանը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարության կառուցվածքի մասին փոփոխություններով ենթադրվում է, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեն էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարությունից պետք է անցնի տարածքային կառավարման նախարարության ենթակայությանը:
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ «Մարտի 1-»-ի քրեական գործի շրջանակներում ՀՔԾ-ն արգելանք էր դրել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա:
«Ժամանակ» թերթը գրում է. «Երևանում գործող սննդի և սպասարկման ոլորտի բազմաթիվ օբյեկտների սեփականատերեր շոկի մեջ են՝ հունվարի աղբահանության գումարների վճարման անդորրագրերը տեսնելով:
«Հաց բերող» անունը վաստակած Արթուր Սարգսյանի մահվան գործով նոր զարգացումներ են տեղի ունեցել. ՀՔԾ-ն մի դրվագով կարճել է քրեական գործը, իսկ մյուս մասով նորից ուղարկել ՀՀ քննչական կոմիտե: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանից:
«ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած Հարկային օրենսգրքում փոփոխությունների մասին նախագիծը դժգոհության ալիք է բարձրացրել: Պարզվում է նաեւ, որ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում եւս քաղաքացիները չեն թաքցնում նախագծի վերաբերյալ իրենց բացասական վերաբերմունքը:
«Իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամները երեկ հանդիպման էին հրավիրել ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին: «Ժողովուրդ» թերթին երեկ որոշ մանրամասներ են հայտնի դարձել ավելի քան երկու ժամ տեւած հանդիպումից:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ մարտի 1-ին ժամը 10.00-20:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի` Սարի թաղի 3-28 փողոցների և նրբանցքների, Մուշավան թաղամասի 1, 2, 3, 4, 8 փողոցների և Վարդաշեն թաղամասի ջրամատակարարումը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը կոչ է արել համաշխարհային հանրակցությանը՝ անպատիժ չթողնել ԶԼՄ-ների աշխատողների եւ իրավունքներն ու ազատությունները պաշտպանող ակտիվիստների նկատմամբ կատարվող հանցագործությունները:
Փետրվարի 27-ին տասը րոպեի տարբերությամբ Արտաշատ քաղաքում ավազակային հարձակումներ կատարվեցին։ Ժամը 15-ն անց 50-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ հնչեց, որ Մյասնիկյան փողոցի խանութներից մեկը զինված տղամարդ է մտել, փող պահանջել և ստանալուց հետո փախել։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, փետրվարի 27-ին, ժամը 17.25-ին հայտնաբերել և նույն օրը, ժամը 20.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն են փոխանցել ՌԴ քաղաքացի 29-ամյա Միսակ Լ.-ին, նույն ինքը՝ Հայաստանի քաղաքացի 31-ամյա Միսաք Պ.-ին, և նրա վերաբերյալ նախապատրաստված նյութերը, ըստ որոնց՝ նա 2011թ. դեկտեմբերի 27-ից հետախուզվում է ՌԴ Ամուրի մարզի Զավիտինսկի շրջանի ՆԳ բաժնի կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 105 հոդվածի 1-ին մասի (սպանությունը) մեղադրանքով:
1988թ. փետրվարին Ադրբեջանում հայերի դեմ հրահրված ջարդերն ունեցան ողբերգական հետևանքներ։
Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը փետրվարի 25-ին հանդիպել է Բիբլոսի քաղաքապետ Վիսամ Զարուրին (Wissam Zaarour):
Հայաստանում առաջին անգամ «Էրեբունի» բժշկական կենտրոնի վիրաբույժները կատարել են թոքի զարկերակի ստենտավորում:
«Կառավարությունից ոչ ոք չիջավ և չընդունեց մեզ: Մեր հիմնական մտահոգությունն այն է, որ կարող է կառավարությունն առանց մեզ հետ քննարկելու ընդունել այդ նախագիծը, տանել Ազգային ժողով, կոճակները սեղմել ու օրենք դարձնել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նարգիլեի բիզնեսով զբաղվողներից Գոռ Գասպարյանը:
«Որոշումը կարող է մի փոքր դուր չգալ պոլիէթիլենային տոպրակ արտադրողներին: Նրանք շուկա ունեն և մեծ օգուտ են ստանում: Եվ եթե պոլիէթիլենային տոպարկները բարձր գնով վաճառեն, հնարավոր է՝ պահանջարկը նվազի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան «Էկոլուր» հ/կ-ի ղեկավար Ինգա Զարաֆյանը:
Աշոցքի, Արթիկի, Մարալիկի, Ապարանի, Արագածի, Դիլիջանի, Սևանի, Սիսիանի, Գորիսի, Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դոկտոր Արմեն Բայբուրդյանը, գլխավոր հյուպատոսության խորհրդականներ Վարազդատ Պահլավունու և Ռազմիկ Ստեփանյանի ուղեկցությամբ, փետրվարի 26-ին այցելել է Գլենդեյլի քաղաքապետարան, որտեղ քաղաքապետ Զարեհ Սինանյանը ընդունելություն է կազմակերպել՝ ի պատիվ ՀՀ գլխավոր հյուպատոսի:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն Ազգային Ժողով հրավիրված Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանից հետաքրքրվել են վերջին շրջանում հանցագործությունների թվի ավելացման մասին:
Դեսպան Վահագն Աթաբեկյանը փետրվարի 27-ին հանդիպել է Լիբանանի նորանշանակ պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբին (Elias Bou Saab):