
ՀՀ ոստիկանության պետը հանդիպել է քաղաքացիների հետ

Փետրվարի 27-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հերթական անգամ հանդիպել է քաղաքացիների հետ։
Բարձրացրած հարցերը ինչպես ոստիկանության, այնպես էլ այլ գերատեսչությունների իրավասության շրջանակում էին:
Բողոքները հիմնականում կապված էին ոստիկանության որոշ ծառայողների գործողությունների կամ անգործունեության հետ, դժգոհություններ հնչեցին նաև նախկինում տեղի ունեցած ու չբացահայտված որոշ հանցագործությունների և այլ խնդիրների վերաբերյալ:
Վալերիյ Օսիպյանը հանձնարարեց որոշ հարցերի լուծումներ գտնել տեղում, մյուս դեպքերում քաղաքացիներին առաջարկվեց դիմել գրավոր: Այն խնդիրների առնչությամբ, որոնք ոստիկանության իրավասությունից դուրս էին, քաղաքացիներին ուղղորդվեց համապատասխան կառույցներ դիմել:
Տեղում ուսումնասիրվեցին նաև ոստիկանության պետին հասցեագրված դիմումները, որոնց վերաբերյալ ևս նա կոնկրետ հանձնարարականներ տվեց։
Հիշեցնենք, որ ամեն ամիս ՀՀ ոստիկանության պետը հանդիպում է ունենում քաղաքացիների հետ: Ընդունելություններին մասնակցողները կարող են նախապես հերթագրվել ոստիկանության ընդունարանում, հասցե՝ Նալբանդյան 130: