
Խանջյան փողոցում կեսգիշերին հրավառություն կատարող անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն

Փետրվարի 27-ին կեսգիշերին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ Խանջյան փողոցում հրավառություն է:
Նույն պահին փողոցում ծառայություն իրականացնող ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի աշխատակիցները նկատել են մի խումբ երիտասարդների, որոնցից մեկի ձեռքին եղել է հրագործական իր:
Քաղաքացին հրավառություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ էլ խոստովանեց, որ ինքն է կատարել հրավառություն:
Նրա նկատմամբ կազմվեց վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն:
Հարգելի քաղաքացինե՛ր, ևս մեկ անգամ կոչ ենք անում հարգել այլ քաղաքացիների իրավունքներն ու պահպանել համակեցության կանոնները: