
«ՎՏԲ-Հայաստան բանկը ոստիկանությանը համակարգիչներ և տպող սարքեր կնվիրի

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերությունը գրավոր դիմել է ՀՀ ոստիկանություն՝ ցանկություն հայտնելով իրեն պատկանող գույքը նվիրաբերել ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ենթակա ստորաբաժանումներին՝ ծառայողական գործունեության համար օգտագործելու պայմանով:
ՀՀ կառավարությունը այսօրվա նիստում նախատեսում է որոշում ընդունել այդ նվիրաբերության կապակցությամբ։
Բանկը ոստիկանությանն է նվիրում 20 հատ համակարգիչներ՝ 3.9 մլն դրամ (G1820/4Gb/120SSD, մոնիտոր՝ Philips 18.5, մկնիկ, ստեղնաշար), և 25 հատ բազմաֆունկցիոնալ տպող սարքեր՝ 1.8 մլն դրամ արժողությամբ (Pantum MSPPANTUM – 655 ONF)։