Արամ Սիմոնյանի դեմ քրգործի դրվագներից մեկով անցնում է «Իմ քայլի» պատգամավորը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվելու է ռեկտոր Արամ Սիմոնյանին անվստահություն հայտնելու հարցը։ Հիշեցնենք, որ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցված, որի դրվագներից մեկով արտասահմանում գտնվող դասախոսներն աշխատավարձ են ստացել բուհից։

«Սակայն այստեղ մի նուրբ հանգամանք կա.  տարիներ առաջ տեղի է ունեցել նմանատիպ մի դեպք, երբ արդեն նախկին ԿԳ փոխնախարար, ներկայումս «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը մեկ կիսամյակ բացակայել է երկրից, ու մեկ ուրիշը, ստորագրելով իր փոխարեն, աշխատավարձ է ստացել»,- պատմեցին բուհի աշխատակիցները։

Երեկ ողջ օրը Հովհաննես Հովհաննիսյանն իր երկու համարով էլ չպատասխանեց մեր զանգերին, որ ճշտեինք՝ նման բան եղե՞լ է, թե՞ ոչ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս