
Մահացել է The Cure խմբի թմբկահար Էնդի Անդերսոնը

68 տարեկան հասակում վախճանվել է The Cure բրիտանական ռոք խմբի նախկին թմբկահար Էնդի Անդերսոնը, որը պայքարում էր քաղցկեղի դեմ: Այդ մասին հայտնել է նրա գործընկերը՝ Լոլ Թոլհերսթը:
«Ծանր սրտով ես ստիպված եմ ձեզ հայտնել Cure-ից մեր եղբոր կյանքից հեռանալու մասին: Էնդի Անդերսոնն իսկական ջենտլմեն էր եւ մեծ երաժիշտ, հումորի փայլուն զգացողությամբ, որը նա պահպանեց մինչեւ վերջ»,- գրել է Թոլհերսթը Twitter-ում: Նա հավելել է, որ Անդերսոնը վախճանվել է իր տանը՝ բարեկամների շրջապատում:
The Cure բրիտանական խումբը կազմավորվել է1976 թվականին: 1990-ական թվականների սկզբին խումբն առավել մեծ ճանաչում ունեցողներից մեկն էր այլընտրական ռոքի ժանրում:
Էնդի Անդերսոնը The Cure-ից հեռացել էր 1984 թվականին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: