Լարված իրավիճակ՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում
Երևանի Պետական համալսարանում մեկնարկեց հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգում մեկ հարց է` «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կառավարիչ-ռեկտոր Արամ Հրաչիկի Սիմոնյանի լիազորությունների դադարեցումը:
Նիստի սկզբում հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանն ասաց, որ այսօր նկատվում են որոշ խմբեր, որոնք համալսարանի շուրջ ստեղծված իրավիճակը փորձում են ծառայեցնել իրենց շահերին։
«Համոզված եմ, որ իրավիճակը հանգուցալուծում չստանալու դեպքում ամեն օր միայն ու միայն ավելի բարդանալու», – նշեց Գևորգ Մուրադյանը։
Նրա ելույթի ավարտին ամբիոնին մոտեցավ «Ես համալսարանական եմ» նախաձեռնության անդամ Նարեկ Մալյանը և մետաղադրամներ լցրեց հոգաբարձուների նիստը վարողների սեղանին՝ ասելով.
«Սա կփոխանցեք Աննա Հակոբյանի հիմնադրին, ձեզ չպահեք»։
ԵՊՀ ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյանն էլ իր ելույթում նշեց, որ բուհում, իրոք, խնդիրներ կան, բայց դրանք չի կարելի կապել Արամ Սիմոնյանի անձի հետ։
Ընթացքում մի քաղաքացի մոտեցավ ամբիոնին, ներկայացավ որպես գնդապետ ու հայտարարեց, որ Արամ Սիմոնյանը իրեն 30 մլն դրամ գցել է:
Աղմուկ բարձրացավ, քաղաքացուն դուրս հրավիրեցին, լրագրողներին՝ նույնպես, քանի որ որոշել էին նիստը դռնփակ անցկացնել։ Հետո լրագրողներին որոշեցին թույլ տալ ներկա գտնվել նիստին։
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ. Օրակարգային հարցը ռեկտոր Արամ Սիմոնյանի լիազորությունների դադարեցումն է
Gepostet von armdaily.am am Mittwoch, 27. Februar 2019
ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ