ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 2-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Ոստիկանները Երևանում հայտնաբերել են սպանության մեղադրանքով հետախուզվող Վրաստանի քաղաքացու։
Երեկ մարտի 1-ն էր, ու հայ հասարակությունն իր հարգանքի տուքը մատուցեց 2008 թ. մարտիմեկյան իրադարձությունների զոհերի հիշատակին: Տեղի ունեցավ նաեւ քայլերթ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ ու մասնակցությամբ:
Մարտի 2-ին, ժամը 09:30-ի դրությամբ Գորիս-Երևան և Սիսիան-Գորիս ճանապարհահատվածները բաց են միակողմանի:
Փետրվարի 20-ին «ՊԵԿ նախկին ու ներկա փոխնախագահները՝ խոշոր բիզնեսի հետեւում» վերտառությամբ հրապարակման մեջ անդրադարձել էինք մաքսազերծող նոր կազմակերպության՝ «Յունիսերվ»-ի ստեղծմանը՝ նախկին «Նորֆոլկի» փոխարեն։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մարտի 1-ին, ժամը 17:48-ին ահազանգ է ստացել, որ Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածի 2-3-րդ կիլոմետրերին տեղի է ունեցել ՃՏՊ. բեռնատարը շրջվել է և երկկողմանի փակել ավտոճանապարհը. տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մարտի 1-ին, ժամը 18:02-ին տեղեկություն է ստացել, որ Երևան քաղաքի Օհանովի փողոցի թիվ 58/1 շենքի վերելակը պոկվել է, ներսում քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +7…+80C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից:
Այսօր՝ մարտի 1-ին, կողոպուտ է տեղի ունեցել Երևանում:
«Հրապարակից գոռում էին՝ քաղաքացուն տեր ենք, թիկունք ենք, քցողին մինչև վերջ կպատժենք, մեզնից խլածը կոպեկ-կոպեկ վերադարձնելու մասին էին խոսում, բա հիմա ինչ է, իմ խնդիրը Ձերը չէ՞, պարոն վարչապետ, մեղավո՞ր ենք, որ մեզ քցողը ձեր թիրախը չէ, ու էդ պատճառով էլ քաղաքական աղմուկ հանելու թեմա չի լինի»:
Կիևից PS 611 չվերթով Հայաստան է ժամանել Ուկրաինայի քաղաքացի, ում մոտ լաբորատոր հաստատվել է կարմրուկ․ թռիչքը` Կիևից 24.02.2019թ., ժամը 20:10-ին, ժամանում Երևան՝ 25.02.2019թ․, ժամը 00:47-ին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների կապակցությամբ այսօր մայրաքաղաք Երևանում անցկացվել է երթ:
The Guardian հեղինակավոր պարբերականը հոդված է հրապարակել, որում ներկայացվում է՝ ինչպես է Ադրբեջանը փորձում ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը՝ ներառյալ տասնյակ հազարավոր քարե կտավերի ավերումը, որոնք պահպանվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից:
«Նախկինում սերմեր բերում էին Թուրքիայից՝ մաքսանենգ ճանապարհով: Հիմա չգիտենք, թե որտեղից են բերում, դրանք գենետիկորեն մոդիֆիկացվա՞ծ են, թե՞ ոչ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Սեդրակյանը:
Սիսիան-Գորիս ճանապարհահատվածը, մարտի 1-ի ժամը 20:00-ի դրությամբ, դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է 4-ամյա Մարի Սահամյանին:
Ազատության հրապարակում մեկնարկել է Մարտի 1-ի ողբերգական դեպքերի առնչությամբ հրավիրված հաննրահավաք-երթը:
«Այսօր նայում ենք՝ բոլոր բնագավառներում անգլերենին տիրապետող երիտասարդներ են: Կներեք, առաջնայինը մասնագետ լինելն է: Եթե մասնագետ չեղար՝ ոլորտը չի զարգանա»:
ՀՀ սփյուռքի նախարարություն իր կայքում հրապարակել է աշխատողների 2018 թվականի դեկտեմբերի պարգևավճարների ցանկը, ըստ որի՝ այն ժամանակ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ստացել է 755 հազար դրամ պարգևավճար։
«Այս 10 տարիների ընթացքում մշտապես իմ կարծիքն արտահայտել եմ այն մասին, որ, եթե իշխանությունների մոտ քաղաքական կամք չլինի, ապա վարույթ իրականացնող մարմիններն այսքան խորացված քննություն չեն ապահովի, քանի որ այս 10 տարիների ընթացքում վարույթն էլ է քրեականացված եղել»:
Մարտի 10-ին քաղաքական գործիչ, ազատամարտիկ Սմբատ Այվազյանը կդառնար 60 տարեկան: Կյանքից անժամանակ հեռացած գործչի հոբելյանի առիթով այդ օրը Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հիշատակման մեծ միջոցառում կացկացվի: Նախաձեռնությունը մարտական ընկերներինն է, նրանց են միացել նաև լրագրողական համայնքից հերոսի հետ ամենաշատ շփումներ ունեցածները, հասարակական-քաղաքական դաշտի նրա հավատարիմ ընկերները:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում «Սեքյուրիթի դրիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենը ցուցմունք է տվել այն մասին, որ Ճանապարհային ոստիկանությունից ամսական ստացված 70 միլիոն ՀՀ դրամից 43 միլիոն դրամը յուրացվել է ընկերության հիմնադիրների կողմից:
Մարտի 1-ին, ժամը 12:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նելսոն Ստեփանյան փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նիժնի Նովգորոդում անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել հայ զույգի վրա։
Բացի այդ, պարզվել է նաև, որ 2018-2019 թվականներին նա մի շարք քաղաքացիների անուններով կնքելով գրավի կեղծ պայմանագրեր և վարկային կազմակերպության ծրագիր մուտքագրելով իրականությանը չհամապատասխանող տվյալներ՝ իրեն վստահված «Փարվանա-Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպության Սևանի մասնաճյուղի դրամարկղից յուրացրել է ավելի քան 8.000.000 դրամ:
Փետրվարի 28-ին, ժամը 00.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Կապանի մի բնակչուհի և հայտնել, որ բնակարանի դուռը հանել են, տան իրերը խառնել, գումար են գողացել:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Ալ. Մյասնիկյանի հուշարձանի մոտ հարգանքի տուրք մատուցեց 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին: Լրագրողների հետ զրույցում կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն ասաց. «Մարտի 1»-ը ցավ է բոլորիս համար, որ նման դժբախտություն է պատահել, դա ցավ է ամբողջ հայ ժողովրդի համար»:
2018թ. հունիսի 29-ին ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցված, ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործով կասկածյալ, Արմավիրի մարզի Արշալույս համայնքի ղեկավար Զարզանդ Մերուժանի Գրիգորյանի նկատմամբ 2018թ. հուլիսի 5-ին խափանման միջոց էր կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2008 թվականի մարտի 1-ի լուսադեմին հայրս արտասվելով տուն վերադարձավ և գուժեց, որ զոհեր ունենք։ Այդ օրը մեր կյանքը փոխվեց։
Փլուզում է գրանցվել Գյումրիի Գարեգին Նժդեհ, 7 հասցեում տեղակայված նախկին հանրակացարանում, ինչի հետեւանքով ամբողջովին քանդվել է կառույցի ոչ բնակելի հատվածը: