Բաժիններ՝

Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ճանապարհը սաստիկ բքի պատճառով փակ են

Սիսիան-Գորիս ճանապարհահատվածը, մարտի 1-ի ժամը 20:00-ի դրությամբ, դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ են:

Սևանի թերակղզուց դեպի Ծովագյուղ և Սևանից դեպի Գավառ տանող ճանապարհահատվածներում գետնաբուք է:

Ապարանի ավտոճանապարհներին, Դիլիջան-Վանաձոր, Սևան-Դիլիջան ճանապարհահատվածներում, Տիգրանաշենի և Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս