Ծառուկյանը դեռ չի որոշել՝ մասնակցելո՞ւ է Փաշինյանի նախաձեռնած երթին, թե՞ ոչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Ալ. Մյասնիկյանի հուշարձանի մոտ հարգանքի տուրք մատուցեց 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին: Լրագրողների հետ զրույցում կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն ասաց. «Մարտի 1»-ը ցավ է բոլորիս համար, որ նման դժբախտություն է պատահել, դա ցավ է ամբողջ հայ ժողովրդի համար»:
Նաև հավելել է. «Բոլորիս համար դա ցավի և վշտի օր է: Բոլորը հիշում են և իրենց հարգանքի տուրքը մատուցում զոհերի հիշատակին, որպեսզի այդպիսի օրեր այլևս չկրկնվեն»:
Ծառուկյանը դեռ չի որոշել՝ մասնակցելո՞ւ է երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ Ազատության հրապարակից անցկացվելիք երթին, թե՞ ոչ: