
Նիկոլ Փաշինյանը կատարել է 4-ամյա Մարիի ցանկությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է 4-ամյա Մարի Սահամյանին:
Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը:
«Մեկ շաբաթ առաջ սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում Մարին ցանկություն էր հայտնել հանդիպել Նիկոլ Փաշինյանին և լուսանկարվել նրա հետ: Վարչապետը զրուցել է փոքրիկի հետ, նրան ցույց տվել իր աշխատասենյակը, նվիրել մանկական գրքեր և ինտելեկտուալ խաղեր»,- նշված է հաղորդագրությունում: