Բաժիններ՝

Հարձակում «Հայփոստի» բաժանմունքի վրա. փոստ ներխուժողը դիմադրության հանդիպելուց հետո գողացել է 2 հազար դրամ և դիմել փախուստի. shamshyan.com

Այսօր՝ մարտի 1-ին, կողոպուտ է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 18:00-ի սահմաններում գլխարկով, բաճկոնով քաղաքացին մտել է Սեբաստիա 27 հասցեում գործող «Հայփոստ» ՓԲԸ-ի 0065 փոստային բաժանմունք և աշխատակցից պահանջել գումար:

Փոստ ներխուժողը դիմադրության հանդիպելուց հետո փոստից գողացել է 2 հազար դրամ և դիմել փախուստի:

Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության փորձաքրեագետները:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ–հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կողոպուտ կատարողի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս