Մարտի 4-ի առավոտյան 49 տարեկան հասակում մահացել է The Prodigy խմբի վոկալիստ Քեյթ Ֆլինթը:
Հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում մարտի 3-ին, ժամը 18.30-ին հաղորդում է ստացվել, որ «Էկզոգեն թունավորում շմոլ գազով, դիզելային գեներատորից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Լիճք գյուղի 6 բնակիչ:
Ճանապարհային ոստիկանությունը հիշեցնում է, որ 2019 թվականի փետրվարի 18 –ից գործում է Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների գործերով կայացված որոշումների վերաբերյալ ծանուցումները կարճ հաղորդագրությունների (SMS) և էլեկտրոնային փոստի միջոցով ստանալու համակարգի նոր տարբերակը։
Բաղդադի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մարտի 1-ին մատուցվել է Սբ. Վարդանանց հիշատակին նվիրված պատարագ, որին Իրաքում ՀՀ դեսպանության հրավերով մասնակցել են Իրաքում օտարերկրյա մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, բարձրաստիճան դիվանագետներ և իրաքցի պաշտոնյաներ։
Երևանի պետական համալսարանի դիմաց բողոքի ակցիա իրականացվեց ընդդեմ «Բաց հասարակության հիմնադրամի» («Սորոսի»)։
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունը Նարեկ Մալյանի և «Ռեստարտ»-ի անդամների միջև տեղի ունեցած դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել` խուլիգանության հատկանիշներով:
Ամենայն Հայոց Գարեգին Բ. Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում մարտի 2-ին ընդունել է ՀՅԴ բյուրոյի պատվիրակությանը՝ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր Խաչատուրյանի գլխավորությամբ։
Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եթե արդարադատությունը կախում է գլուխը, ապա վենդետան (ինքնադատաստանն) բարձրացնում է իր գլուխը:
Մարտի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջակումպուլուսին:
Օդի ջերմաստիճանը 5-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-4, 7-ի ցերեկը կնվազի 7-8 աստիճանով:
Փետրվարի 3-ին, ժամը 10.30-ին, Հ. Հակոբյանն իրենց տանը մահացել է:
Վիճաբանություն Արջուտ գյուղի գիշերային ակումբում։
Մարտի 2-ին, ժամը 08.45-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի քրեական հետախուզության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևան-Թբիլիսի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել Իսրայելի քաղաքացի 24-ամյա Մերի Ա.-ն:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է 30-ամյա տղամարդու կողմից կնոջ առողջությանը դիտավորությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին:
Ներկայիս պայմաններում, երբ ազատ մամուլը դեռևս կայացած չէ և ունի պետական աջակցության կարիք, Բուզանդի 1/3 ու Իսահակյան 28 հասցեներում և Մամուլի շենքում գտնվող մի շարք լրատվամիջոցների զբաղեցրած տարածքների օգտագործման պայմաններն ու չափանիշները վերանայելու և, դրա հետևանքով՝ անհատույց օգտագործման փոխարեն վարձավճարների աճման միտումով վարձակալությամբ տրամադրելու վերաբերյալ պետության մոտեցումը խիստ մտահոգիչ է:
Երևան քաղաքի Ամիրյան փողոցում մարտի 4-ին, կեսգիշերն անց «Ռեստարտ» նախաձեռնության անդամների և հասարակական գործիչ Նարեկ Մալյանի միջև տեղի է ունեցել միջադեպ: Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իր վրա հարձակվել էին «Ռեստարտ» նախաձեռնության մի խումբ անդամներ:
Փետրվարի 24-ին ապանություն էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19-ն անց 20-ի սահմաններում, Ջրվեժ գյուղի ճանապարհին՝ գերեզմանների հարևանությամբ, հայտնաբերվել էր տղամարդու դի հրազենային վնասվածքներով։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանում բռնությամբ հարցեր լուծելու որեւէ փորձ պետք է արժանանա կոշտ իրավական հակազդեցության:
«Իսկ Քաղաքապետարանի տարածած պարզաբանումը ծիծաղելի է: Եթե նախկինները վատ բան են արել, ուրեմն որոշումը չեղյալ հայտարարեիք, ի՞նչ էր ձեզնից գնում: Այս պահի դրությամբ իրենք հանցակից են նախկին իշխանություններին»,-հավելեց նա:
Մարտի 4-ին, կեսգիշերն անց, Երևան քաղաքի Ամիրյան փողոցի 18 հասցեի մոտ միջադեպ է տեղի ունեցել:
Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող 8 հատուկ դպրոցներում, 1 գիշերօթիկ խնամքի հաստատությունում և 1 մանկատուն կատարած մշտադիտարկման այցերի արդյունքները:
«Իրականում հստակ է մի բան։ Այս ամիսները վկայությունն են, որ Հայոց պետականության համար վտանգավոր են միայն ՀՀ Կառավարությունում եւ Ազգային ժողովում ծվարած մի շարք նորանշանակ պաշտոնյաներ, որոնց պատճառով շատ ենք տուժՎելու (էդպես էլ չիմացանք, նորանշանակները ինչու՞ են շատ սիրում աղավաղել հայերենը)»
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել է 50-ամյա տղամարդու սպանության դեպքի հանգամանքները:
«Արթուր Մեսչյանը՝ մեր նշանավոր ճարտարապետն ու հայ հեղինակային երգի առաքյալը, դարձավ 70 տարեկան։ Քաղաքապետարանի աշխատակիցները գիտեն, որ Մեսչյանի աշխատասենյակի առաստաղին նրա ցանկությամբ Երևանի գլխավոր հատակագիծն է պատկերված։ «Իմ գլխի վերև միայն Երևանի շահն է», – սրանով ասում է Վարպետը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 4-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ նոր բաժանորդի գազասպառման համակարգը գործող գազատարին ներմիացնելու նպատակով մարտի 4-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00 դադարեցվելու է Արարատի մարզի Ուրծաձոր և Դաշտաքար համայնքների գազասպառողների գազամատակարարումը:
Երևանի 54 -ամյա բնակիչը հացկերույթի ժամանակ դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել իր ծանոթի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ծանր մարմնական վնսավածքներ։ «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ տղամարդն ընդունել է առաջադրված մեղադրանքը եւ դատապարտվել 4 տարվա ազատազրկման, բայց ազատվել պատժի կրումից։
Մարտի 4-ին, ժամը 01:28-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Արմենակյան փողոցում՝ «Վիվառո Գրուպ»-ի գլխավոր գրասենյակում, ռումբ է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարներերի օգնությունը:
Մարտի 4-ի գիշերը Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային շրջաններում՝ թաց ձյան տեսքով: Մարտի 4-ի ցերեկը, մարտի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: