Բաժիններ՝

Կիևից Հայաստան ժամանած քաղաքացու մոտ հաստատվել է կարմրուկ. նույն օդանավում և սպասասրահում գտնված մարդկանց խորհուրդ է տրվում պատվաստվել

Կիևից PS 611 չվերթով Հայաստան է ժամանել Ուկրաինայի քաղաքացի, ում մոտ լաբորատոր հաստատվել է կարմրուկ․ թռիչքը` Կիևից 24.02.2019թ., ժամը 20:10-ին, ժամանում Երևան՝ 25.02.2019թ․, ժամը 00:47-ին: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Տվյալ թռիչքի բոլոր ուղևորներին և ժամանման պահին օդանավակայանի սպասասրահում գտնվողներին հորդորում ենք պատվաստվել կարմրուկի դեմ, եթե չեն պատվաստվել կամ չունեն 2 դեղաչափ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031