ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում վաղուց պետք է ստեղծված լիներ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով. օրենսդրության համաձայն՝ այն պետք է ստեղծված լիներ 2018 թվականի ապրիլի 10-ից՝ նոր սահմանադրությունն ամբողջությամբ ուժի մեջ մտնելուց հետո՝ 50-օրյա ժամկետում, այսինքն՝ մայիսի վերջերին:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ որոշ պատգամավորներ մտադիր են հանդես գալ հայտարարությամբ՝ առաջարկելով Երևանի ավագանուն փոխել դեռևս 2015թ. ընդունված որոշումը, ըստ որի՝ Երևանի գեղասահքի դպրոցն անվանակոչվել էր ռուս հայտնի գեղասահորդուհի Իրինա Ռոդնինայի անունով:
«Փաստ» թերթը գրում է. «Երկու օր է՝ շատերի ուշադրության կենտրոնում է հայտնվել ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ, ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Կարեն Բրուտյանը: Այս անգամ՝ ոչ պարգևատրումների հարցով:
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեեւ 1 տարի է՝ խոսվում է, որ բենզինի ներկրումն այլեւս ազատ է, սակայն նոր խոշոր ներկրողներ դեռ չկան։
«Ժողովուրդ» թերթը զրուցել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի հետ բանականում տիրող իրավիճակի մասին:
Եկեղեցում փակ վարագույրը ամեն անգամ՝ հատկապես Մեծ պահքի ընթացքում, մեզ հիշեցնում է, որ մարդկային մեղքի պատճառով Երկնքի արքայությունը դարձավ մեզ համար հեռու մի իրականություն, որին մենք պիտի կարողանանք վերադառնալ:
Մերձավանի բնակիչ Կարեն Խնուսյանին, ով հանցավոր աշխարհում հայտնի է որպես «Հունաստանի Կարեն» փորձել են սպանել միանգամից երկու տարբեր խմբեր. Նախապատրաստողները հայտնաբերվել են, իրականացնողները՝ ոչ։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ կողմից Հացառատ և Կալերի պ/կ-ներում հոսանքազրկման պատճառով, ս․թ․ մարտի 6-ին ժամը 11։00-17։00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Գավառ քաղաքի, Հայրավանք, Բերդկունք, Լճափ, Ծովազարդ, Նորաշեն, Չկալովկա, Լճաշեն, Նորատուս, Արծվաքար, Հացառատ գյուղերի ջրամատակարարումը:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ 2020 թվականի մարտի 2-ին բացելու է Վատիկանի գաղտնի արխիվները, որոնք վերաբերում են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներին:
168.am-ի հրապարակմանն արձագանքած գործարարը հայտնում է, որ այլևս կանգ չի առնելու, և ընկերության յուրացրած գումարների համար դիմելու է ոստիկանություն:
Ճանապարհային ոստիկանությունը հիշեցնում է, որ ճանապարհային երթևեկության, այդ թվում՝ անվտանգության ապահովման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքով, Ճանապարհային երթևեկության կանոններով և մի շարք այլ իրավական ակտերով:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 5-ին մասնակցել է Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակին նվիրված տոնական հանդիսությանը։
Բնապահպանության նախարարության կողմից մշակվել է օրենքի նախագծերի փաթեթը, որով 01.07.2019 թվականից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը և 01.01. 2020 թվականից կսահմանվի հատուկ հարկ։
Հայաստանի ազգային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակի առթիվ նրա տուն թանգարանում ներկայացվեցին բացառիկ լուսանկարներ:
Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը մարտի 4-ին հանդիպել է Իրաքի մշակույթի, զբոսաշրջության և հուշարձանների նախարար Աբդուլամիր ալ Համդանիին (Abdulameer al-Hamdani)։ Հանդիպման ընթացքում դեսպան Փոլադյանը նախարար ալ Համդանիին շնորհավորել է պաշտոնում նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արգասաբեր գործունեություն։
«Արաբկիր» բժշկական կենտրոնում 3-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անհրաժեշտ է համարում երկրում շաքարի հարկի ներդրումը:
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի համաժողովների գլխավոր սրահում մարտի 5-ին տեղի է ունեցել Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի մեկնարկի արարողությունը:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում տեղեկություն է ստացվել Ազգային անվտանգության ծառայությունից, որ Օձունի համայնքապետարանում կատարվել են չարաշահումներ:
Վարչապետ Փաշինյանը երկմտելու ժամանակ չունի, սպառվում են կրճատումների համար խոստացված ժամկետները, մյուս կողմից՝ բյուջեի հավաքագրման խնդիրն է բարդանում:
Ընթացիկ տարվա փետրվար ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը ընդհանուր կազմել է 166 451 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 11.6 տոկոսով:
Մեծ Բրիտանիայի հոգևոր կենտրոնում՝ Քենթերբերի քաղաքում մարտի 2-ին տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար:
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը զրպարտություն համարվող տեղեկատվության և վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրելու պահանջով հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի։
ՀՀ տարածքում, մարտի 5-ի ժամը 18:00-ի դրությամբ, կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 5-ին Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի 60-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում ներկա է գտնվել սպարապետի կյանքին եւ գործունեությանը նվիրված հուշ-երեկոյին:
Մարտի 5-ին ՀՀ պաշպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ընտանիքին և շնորհավորել սպարապետի ծննդյան օրվա առթիվ։
Մարտի 4-ին, ժամը 00:45-ին, բուժհաստատությունից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ ստացվեց, որ Միքայելյան հիվանդանոցի դիմացի սեփական տներից մեկում մահացած մարդ կա:
Կյանքի 83-րդ տարում վախճանվել է Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար (1992-1998 թթ.) եւ Ազատ դեմոկրատական կուսակցության նախկին ղեկավար (1993-1995 թթ.) Քլաուս Քինկելը:
Ռուբեն Վարդանյանի մամուլի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ՝ «Տրոյկա լվացքատուն» հրապարակումների վերաբերյալ, որոնք մարտի 4-ին լույս են տեսել աշխարհի տարբեր լրատվամիջոցներում՝ OCCRP նախագծի շրջանակում: