Բաժիններ՝

Մահացել է Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Քլաուս Քինկելը

Կյանքի 83-րդ տարում վախճանվել է Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար (1992-1998 թթ.) եւ Ազատ դեմոկրատական կուսակցության նախկին ղեկավար (1993-1995 թթ.) Քլաուս Քինկելը: Այդ մասին հայտնել է կուսակցության ներկայիս նախագահ Քրիստիան Լինդները:

Քինկելը Հելմուտ Կոլի կառավարությունում արտաքին քաղաքական գերատեսչությունը գլխավորել է 1992-ից մինչեւ 1998 թվականը: 1993 թվականից նա նաեւ եղել է փոխկանցլեր: Այն ժամանակ նախարարների կաբինետում նրա պաշտոնակիցներն էին Անգելա Մերկելը եւ Հորսթ Զեեհոֆերը:

Մերկելը զբաղեցնում էր բնապահպանության նախարարության ղեկավարի պաշտոնը, իսկ ՆԳՆ-ի ներկայիս ղեկավարը առողջապահության նախարարն էր:

«Նա մեծ ավանդ է ներդրել այն բանում, որ վերամիավորված Գերմանիան կարողանա իր տեղը գտնել աշխարհում եւ հաշտ ապրի իր հարեւանների հետ»,-հայտարարել է ԱԳ ներկայիս ղեկավար Հայկո Մաասը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031