Մարտի 6-ին, ժամը 12:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցում՝ «Ռենեսանս» ռեստորանային համալիրի մոտակայքում, բեռնատար ավտոմեքենա է այրվում:
ՀՀ արդարադատության նախարարությունը առաջարկում է քրեական միջավայր ստեղծելու, ղեկավարելու, դրանում կամավոր ներգրավվելու և քրեական ենթամշակույթին հարելու ու այն տարածելու համար նախատեսել ու սահմանել համապատասխան պատժատեսակներ ու պատժաչափեր:
Պարզվել է, որ մահացու վնասվածքը պատճառվել է մարտի 5-ի ժամը 16։00-ից մարտի 6-ի ժամը 11։40-ն ընկած ժամանակահատվածում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է կնոջ՝ Աննա Հակոբյանի հոդվածը՝ գրելով. «Արա էս ի՞նչ էր։ Սրանք ընտանիքով կերան երկրի բյուջեն։ Ուտել-պրծնելու վրա են: Հասե՜ք, փրկեք…»:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու այլ քաղաքացու բանկային քարտով գումար կանխիկացնելու հանգամանքները:
Արտերկրից, մասնավորապես՝ Բելգիայից նոր վերադարձած «Քինգ Դելյուքս» ընկերության նախկին սեփականատեր Արթուր Հարությունյանը (Պալաչ) այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ իր երկու ընկերների կողմից իր հասցեին հնչեցրած մեղադրանքները կեղծ են:
ԳԱԱ նախագահությունը սույն թվականի մարտի 6-ի նիստում ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրել է ԳԱԱ թղթակից անդամ Արարատ Աղասյանին:
Հայաստանի Հանրապետության ԳԱԱ նախագահությունը սույն թվականի մարտի 6-ի նիստում ՀՀ ԳԱԱ Մ. Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրել է տեխնիկական գիտությունների թեկնածու Կարեն Գրիգորյանին:
Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 8-րդ Բ դասարանի աշակերտներ Էդիկ Ղարաքեշիշյանը և Էդմոն Քոչարյանը Տանձուտ գետն ընկած մեքենայի վիրավորներին առաջին օգնություն են ցուցաբերել:
Հայաստանի վաստակավոր նկարիչ, Երևանի նախկին գլխավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Խորենացի 13 հասցեում գտնվող նախկին Լուսավորության նախարարության շենքի ճակատային հատվածի քանդման աշխատանքներին՝ նշեց, որ Հայաստանում օրենքները կիրառվում են ընտրովի։
Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ, 7-8-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օրերս քանդեցին Խորենացի 13 հասցեում գտնվող նախկին Լուսավորության նախարարության շենքի ճակատային հատվածը, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց հանրության շրջանում։ Ի պատասխան հասարակության բողոքների՝ Երևանի քաղաքապետարանն արձագանքել էր, որ շենքը մասնավորեցվել է, և սեփականատերը չի նախատեսել, որ պետք է պահպանի շենքի ճակատային հատվածը։
ԱՄՆ-ի Միլուոքի քաղաքի հայտնի լուսանկարիչ, Հայոց ցեղասպանությունից փրկված Արթին Հայկը 104 տարեկանում մահացել է:
Նախագահ Սարգսյանն այսօր այցելել է անվանի ֆիզիկոսին և հանձնել Հայաստանի Հանրապետության պետական բարձր պարգևը:
Մարտի 3-ին, ժամը 19.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Կոմիտասի պողոտայի թիվ 63 շենքի դիմաց կրակում են:
Մարտի 5-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Երևանյան-Կոտայք փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 57-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
2019թ. հունվարին ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում արձանագրվել է մահվան 4 դեպք: Մահվան բոլոր դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, ուստի մահվան հանգամանքների և պատճառների մասին տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել նախաքննության մարմիններին: Այսպես՝
Հայաստանի բուհերի ուսանողներն այսուհետև ուսման վարձը կարող են վճարել ամսական կտրվածքով: Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
Զինծառայություն չանցած և մինչև 2019-ի մարտի 1-ը 27 տարին լրացած անձինք կարող են սահմանված կարգով վճարում կատարել և, քրեական հետապնդումից ազատվելով, վերադառնալ Հայաստան:
Կյանքի 87-րդ տարում ԱՄՆ-ում մահացել է Ջերի Մերիմանը՝ գրպանի էլեկտրոնային հաշվասարքի ստեղծողներից մեկը:
«Ղեկը աջ» նախաձեռնության ներկայացուցիչները բողոքի ակցիա են կազմակերպել ՀՀ կառավարության շենքի դիմաց: Նրանք խնդրում են բացատրել, թե ինչո՞ւ չեն կատարել տված խոստումը, ու աջ ղեկերի հարցն ԱԺ-ում չի քննարկվել մարտի 5–ին:
2018թ մարտի 8-ին, Շիրակի մարզի Ազատան գյուղից Արևիկ տանող ճանապարհին հայտնաբերվել էր Սպիտակի բնակիչ, 1983թ ծնված Էդգար Գյուլազյանի դին։ Դատաբժշկի եզրակացությամբ՝ մահը վրա էր հասել մեթամֆետամին և կանաբինոիդների խմբին պատկանող նյութերի սուր թունավորումից։
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Դիլիջանի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել երկու դասախոսի:
ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում` երեքամյա երեխայի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
«Զարմանալի համառ են բանակի թափանցիկության համար միջազգային դրամաշնորհների ՄՍԽՈՂՆԵՐԸ։ Հիմա էլ մեկը մեկին խոսացնում, գնահատական են տալիս ու ոգևորում են»։
Դանակահարություն հանրակացարանի սենյակում:
ՀՀ ԱԱԾ–ն թույլատրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին որոշ ժամանակով հեռանալ Հայաստանից: Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը։
Մարտի 4-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված տեղեկությունները, Ծովակալ Իսակովի պողոտայի 18/4 տան մոտից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 1985 թ. ծնված Գարեգին Ա.-ին:
Մարտի 6-ին, ժամը 03:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շրջանային փողոցի թիվ 2/3 շենքի 8-րդ հարկի բնակարաններից մեկից, որի բնակիչը բացակայում է, ջրալցվում է 7-րդ հարկի բնակարանը. ջրի հոսքը դադարեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Լուրեր կան, որ դիալիզի բիզնեսի գործով մեղադրվող ՊՎԾ պաշտոնյա Սամվել Ադյանին և եղբորը ՊՎԾ-ում պաշտոն ստանալու հարցում Դուք եք օգնել․ երեկ մեր լրագրողը հարցրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՊՎԾ պետի նախկին տեղակալ Հայկ Սարգսյանին։