Բաժիններ՝

Հայաստանի երկու օդանավակայաններում փետրվարին ուղևորահոսքն աճել է 11.6 տոկոսով

Ընթացիկ տարվա փետրվար ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը ընդհանուր կազմել է 166 451 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 11.6 տոկոսով:

Ինչպես տեղեկացրին «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից, 2019թ. փետրվարին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 12.4 տոկոսով: Եթե 2018թ փետրվարին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 139 216  ուղևոր, ապա 2019թ փետրվարի ցուցանիշը կազմում է 156 452 ուղևոր:

2019 թվականի փետրվար ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 9 999 մարդ: 2018 թվականի նույն ամսվա  9 941 ուղևորահոսքի համեմատ աճը կազմել է 0.6 տոկոս:

  Ուղևորների թիվը 2017թ.  փետրվարին Ուղևորների թիվը 2018թ.  փետրվարին Տարբերությունը տոկոսային հարաբերությամբ
<Զվարթնոց> 139 216 156 452  + 12.4 %
<Շիրակ>     9 941     9 999  +   0.6 %
Ընդամենը 149 157 166 451  +  11.6%

Տարեսկզբից Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 378 622   մարդ, որը 11.9 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2019 թվականի հունվար- փետրվար ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 10.6 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս