Դավիթ Տոնոյանն այցելել է Վազգեն Սարգսյանի ընտանիքին

Մարտի 5-ին ՀՀ պաշպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ընտանիքին և շնորհավորել սպարապետի ծննդյան օրվա առթիվ։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը, ԶՈՒ ԳՇ պետի և սպայակազմի ուղեկցությամբ ծաղիկներ է խոնարհել սպարապետի հուշարձանին, շրջել պետական – քաղաքական – հասարակական գործչի տուն-թանգարանում, ծանոթացել առաջին անգամ ներկայացված ցուցանմուշներին։ Դավիթ Տոնոյանը գրառում է կատարել թանգարանի հուշամատյանում։

Դավիթ Տոնոյանը տուն-թանգարանին է հանձնել պաշտպանության նախկին նախարար Վազգեն Սարգսյանի` 1992 թվականի մարտի 5-ին ստորագրած հրամաններից մեկի բնօրինակը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031