Բաժիններ՝

Ռուբեն Վարդանյանի մամուլի գրասենյակը հայտարարություն է տարածել

Ռուբեն Վարդանյանի մամուլի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ՝ «Տրոյկա լվացքատուն» հրապարակումների վերաբերյալ, որոնք մարտի 4-ին լույս են տեսել աշխարհի տարբեր լրատվամիջոցներում՝ OCCRP նախագծի շրջանակում: Հայտարարության մեջ ասված է.

«Մեկնաբանելով պարոն Վարդանյանին եւ «Տրոյկա դիալոգ» ընկերությունների խմբի գործունեությանը վերաբերող հրապարակումները, կարող ենք ասել հետեւյալը:

«Տրոյկա դիալոգ» ընկերությունների խումբը իր գոյության ողջ ընթացքում գործել է թափանցիկության սկզբունքներին եւ ֆինանսական հաշվետվության միջազգային ստանդարտներին համապատասխան: Ավելին, այն ակտիվորեն մասնակցել է Ռուսաստանի քաղաքակիրթ ֆինանսական շուկայի ձեւավորմանը:

2012 թվականին Սբերբանկին «Տրոյկա դիալոգ»-ը վաճառելուց հետո պարոն Վարդանյանը շատ ժամանակ եւ միջոցներ է հատկացրել մեկենասությանը: Իսկ կարողության մեծ մասը բարեգործական ծրագրերում ներդնելու պարտավորությունը պարոն Վարդանյանի ընտանիքն իր վրա վերցրել էր դեռ 2000-ականներին:

Կարդացեք նաև

Ավելի մանրամասն մեկնաբանություններ կտրվեն հրապարակումներում հիշատակված փաստերի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031