Բերման է ենթարկվել Դոն Պիպոն՝ Արթուր Ասատրյանը:
Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացրել են, որ մարտի 8-ի ժամը 20:00-ի դրությամբ, Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար։
Համաձայն Վիեննայի 2011թ. Փաստաթղթի 5-րդ գլխի 40.1.1 ենթակետի զորավարժությունները ենթակա են հայտարարման եթե ընդգրկված է ամենաքիչը 9000 մարդ, ներառյալ աջակցող զորքերը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 8-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
Մարտի 7-ին Երևանի «Ավտոբուս» ՓԲԸ 250-ից ավելի վարորդներ՝ ի նշան բողոքի, հրաժարվել էին դուրս գալ երթուղի՝ բողոքելով ավտոբուսներում տեղադրված տեսախցիկներից, որոնք, Քաղաքապետարանի փոխանցմամբ՝ ծառայության որակը բարելավելու, ուղևորների անվտանգության, ուղևորահոսքերի կառավարման նպատակով է արվել:
ՀՀ «Հայոց արծիվներ» կուսակցության կողմից այսօր «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն» հասարակական կազմակերպությունում հայապահպանության համար մեդալներով պարգևատրվել են անհայտ կորած ազատամարտիկների մի խումբ հարազատներ:
Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը ցավակցել է Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ:
Հետաքրքիր զարգացում է սպասվում ԱԱԾ-ում Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) աշխատակիցների նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում:
«Կանանց ռեսուրսային կենտրոն» հ/կ-ի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ Լարա Ահարոնյանն այսօր ԱԺ-ում «Քաղաքացիական հասարակություն-Ազգային ժողով համագործակցության հարթակ՝ հանուն կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների» միջոցառման ժամանակ անդրադարձավ կանանց նկատմամբ բռնությունների դեպքերին։
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Գարո Փայլանը ցավակցել է Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ:
Սիրիայում մարտի 7-ին մարդասիրական առաքելություն իրականացնելու ընթացքում ականային պատահարի հետևանքով վիրավորված հայ սակրավորի աջ ոտնաթաթն ամպուտացվել է:
«Օրինակ՝ մի տեսանյութում կին է խոսում, մյուսում՝ տղամարդ: Վերջինի ասելիքի հետ կապված եթե գրում են՝ «ինչ ապուշություններ ես դուրս տալիս», ապա կնոջ դեպքում կարծիք են հայտնում՝ մարմնական դետալները հաշվի առնելով. մազերի գույնը, նիհարությունը կամ գիրությունը, ատամների փայլը: Ընդ որում՝ սրան ակտիվորեն հենց կանայք են մասնակցում»,- նշեց Անուշ Սեդրակյանը:
«Սկսենք Մաշադյան ազգանունով երիտասարդի նշանակումից, որին ես երբևէ չեմ տեսել։ Մաշադյան Ռաֆիկը, արդեն ես գրել եմ, մամուլի խոսնակը տարածել է, թե ինչ բարեկամական կապ ունենք, բայց ես ուզում եմ ուղղակի պատմել հետևյալը։ Ես և ամուսինս ծանոթացել ենք 1995թ., ամուսնացել ենք 1997թ., և պատկերացնում եք, բարեկամական հարաբերություններ, և այլն…»:
«Ռեստարտ» նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանի ու Դավիթ Սիմոնյանի նկատմամբ բլոգեր Նարեկ Մալյանի հետ ունեցած միջադեպի գործով խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Մարտի 6-ին ՀՀ վերաքննիչ դատարանը՝ դատավոր Ռոբերտ Մխիթարյանի նախագահությամբ, որոշեց առանց քննության թողնել մեղադրանքը պաշտպանող դատախազ Ա. Առաքելյանի բողոքը՝ ընդդեմ Բ. Բեգլարյանի եւ Հ. Հովսեփյանի նկատմամբ խափանման միջոցը վերացնելու դատարանի որոշման։
«Հասարակությունը պետք է կարողանա նախ և առաջ պայքարել մարմնավաճառության դեմ։ Մարմնավաճառությունը, որպես այդպիսին, դիտվում է՝ որպես չափազանց մեծ վնաս ինչպես անձանց, այնպես էլ՝ հասարակության համար։ Այս տեսանկյունից մասնավոր ծառայությունների ստեղծումը հնարավորություն է տալիս խուսափել մարդկանց ապօրինի վաճառքից, ինչպես նաև թմրանյութերի վաճառքից, որովհետև վերջինս հարակից է մարմնավաճառությանը, և այդպես է դիտվում, մասնավորապես, մեր երկրում»:
Օդի ջերմաստիճանը 9-11-ն աստիճանաբար կբարձրանա 6-7 աստիճանով:
Երկար ժամանակ կոմայի մեջ գտնվելուց հետո 62 տարեկանում մահացել է Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը:
Գյումրիի գիշերային ակումբներից մեկում մարտի 8-ին ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող, ՌԴ քաղաքացի 22-ամյա Ռաջան Կաժիմիրովի դանակահարության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով:
«Մարտի 8-ը համարվում է կանանց իրավունքների պաշտպանության օր: Ես համամիտ չեմ, չեմ ուզում, որ մեկ օր լինի դա: Մենք՝ կանայքս, ամեն օր պայքարում ենք մեր իրավունքների համար: Ինձ համար ամեն օր տոն է այդ առումով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Անահիտ Բախշյանը:
Հայաստանում կանանց շրջանում առավել հաճախ հանդիպող հիվանդություններից են կրծքագեղձի և արգանդի պարանոցի քաղցկեղը, սակայն վերջին շրջանում ակտիվացել և երիտասարդացել է վահանաձև գեղձի քաղցկեղը:
2018թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ հարկային օրենսգիրքը ամբողջությամբ չի կարգավորում տնտեսվարողների միջև առաջացող խնդիրներն ու իրավահարաբերությունները։
Իհարկե, ոչ, ամբողջ աշխարհում ամեն օր, ամեն վայրկյան ոտնահարվում, խտրականությամբ սահմանափակվում են կնոջ իրավունքները․․․
Բրիտանահայ գործարար և բարերար Վաչե Մանուկյանը, ով վերջերս Փարիզում կայացած Հայկական բարեգործական ընդհանուր միության 90-րդ ընդհանուր ժողովում ընտրվել է ՀԲԸՄ Հոգաբարձուների խորհրդի նախագահ և հայտնի է իր բարեգործական ձեռնարկներով, մարտի 9-ին կժամանի Հայաստան:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շնորհավորում եմ մեր բոլորի սիրելի մայրիկերի, տատիկների, քույրիկների և ընկերուհիների Մարտի 8-ը: Ճիշտ է, մեծ հաշվով շնորհավորելու առիթ չեմ տեսնում, որովհետև մեր կյանքը միևնույնն է՝ բարդ է, (այս հարցազրույցը՝ վկա), բայց նաև մենք կարող ենք հաղթահարել բոլոր բարդությունները: Կարևորը Սերն է՝ սիրելը և սիրված լինելը:
Ոստիկանության կոլեգիայի, ողջ համակարգի անունից և անձամբ շնորհավորում եմ Մարտի 8-ի՝ Գարնան և Գեղեցկության տոնի առթիվ:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Լուսո Խորան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու սրտագին շնորհավորանքներն ենք բերում սիրելի տիկնանց և օրիորդաց՝ մարտի 8-ի տոնական առիթով:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո իրավապահ համակարգում նախկին պաշտոնատար անձանց վերաբերյալ մի շարք քրեական գործեր հարուցվեցին, եւ այդ գործերը նախաքննության համար ուղարկվեցին Հատուկ քննչական ծառայություն: