ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը մանրամասներ է հայտնում հայազգի գործարարի սպանության դեպքից
Մոսկվայի մարզի Կրասնոգորսկի քաղաքային շրջանի Պուտիլկովո համայնքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է հայազգի գործարար Մ. Սարաջյանի դին:
Հայաստանի Հանրապետության քաղաքացու սպանության մասին հայտնում է Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը:
«Համաձայն իրավապահ մարմինների կողմից փոխանցված տեղեկատվության՝ գործարարի մահվան պատճառ են դարձել դանակով հասցված բազմաթիվ վնասվածքները: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:
ՌԴ-ում ՀՀ ՔԿ ներկայացուցիչը մշտական կապ է պահպանում ՌԴ իրավապահ մարմինների հետ»,- նշված է Ռուսաստանում ՀՀ դեսպանության հաղորդագրության մեջ: