Արթուր Վանեցյանի հետ կզրուցեն փակ դռների հետևում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 22-ին Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ էր, որին հրավիրվել էր Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:
Նկատենք, որ մինչեւ այդ նիստը եղել է քննարկում, որ այն իրականացնեն դռնփակ, սակայն, որոշ հարցերից ելնելով, ի վերջո նիստը կայացել է դռնբաց: Նիստին ե՛ւ Վանեցյանը, ե՛ւ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը որոշ ուղերձներ հղեցին:
«Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ սա Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում Արթուր Վանեցյանի հետ միակ հանդիպումը չի լինելու: Բայց այս անգամ որոշում է կայացվել նիստն անցկացնել դռնփակ, որպեսզի քննարկումներն ընթանան ավելի բաց ու անկաշկանդ մթնոլորտում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: