Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում Ամերիկայի առևտրի պալատի անդամները ներկայացրել են իրենց գործունեությունը, հիմնական ծրագրերն ու առաջիկա անելիքները:

Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատին անդամակցող միջազգային ընկերություններն իրենց գործունեության ընթացքում նպաստել են նոր գործարար մշակույթի և արժեքների ձևավորմանը:

Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատն ունի մեծ ներուժ, որի ճիշտ իրացումը մեծ օգուտներ կբերի Հայաստանի տնտեսությանը, իսկ կառույցն ինքը կարող է ավելի գործուն դերակատարություն ունենալ Հայաստանի բիզնես միջավայրի առաջխաղացման գործում:

Տեսանյութեր

Լրահոս