Կոլեկտիվի կողմից մերժված տնօրենը չի հաղթահարել մրցույթը. խաղաղվել են. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Դեռեւս 2018 թ. հուլիսին «Փաստ» թերթը գրել էր, որ Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար նշանակված Լիլիթ Սարգսյանի ու կոլեկտիվի «ջրերը մի առվով չեն հոսում»: Սա՝ մեղմ ասած: Լ. Սարգսյանը կոլեկտիվի դժգոհությունը գնահատել էր սաբոտաժ եւ կապել կենտրոնի նախկին ղեկավարության հետ: Եվ ահա, պարզվում է՝ խնդիրները գնալով խորացել են:

«Փաստ» թերթի տեղեկություններով, վերջերս կոլեկտիվը նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ու մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանին: Ի դեպ, Լիլիթ Սարգսյանը, ըստ մեր աղբյուրների, մշտապես շահարկել է վերջին երկուսի անունները, որպես իր «անձեռնմխելիության» երաշխիք:

Նամակում կոլեկտիվի անդամները նշել են, որ կենտրոնի աշխատանքները կաթվածահար են, տնօրենն ու հատկապես իր նշանակած տեղակալը (ում հետ կապված, մեր տեղեկություններով, նամակում ուշագրավ ակնարկներ կան) բացարձակ չեն տիրապետում գործին, կոպտում են աշխատակիցներին, ընդհուպ հայհոյանքի դեպքեր են եղել:

Նամակից մի քանի օր անց կայացել է տնօրենի պաշտոնի մրցույթը, որը Լ.Սարգսյանն ուղղակի տապալել է: Այժմ, ըստ մեր տեղեկությունների, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել կոլեկտիվի աշխատակիցներից մեկը, եւ կենտրոնում բոլորը խաղաղվել են»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս